Դեկտեմբերի 15 -16-ին Լոնդոնում կայանալու է  մուսուլմանական  միջազգային 11-րդ համաժողովը, որին մասնակցելու են  մուսուլման հոգևոր առաջնորդներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ղազախստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից:  Քննարկվող գլխավոր թեման  մուսուլման երիտասարդների շրջանում << Իսլամական պետություն>> խմբավորման  գաղափարախոսության տարածումն է և դրա դեմ պայքարը: Նշենք, որ մուսուլմանական համաժողովը առաջին անգամ է կայանալու Ռուսաստանի սահմաններից դուրս: << Սկզբում այդ համաժողովը ուներ համառուսաստանյան կարգավիճակ, հետո դարձավ եվրասիական: Նախորդ տարի համաժողովը ստացավ միջազգային կարգավիճակ, երբ համաժողովին սկսեցին ակտիվորեն  մասնակցել եվրոպացի մուսուլմանները>>-հայտարարել է   Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր  վարչության  մամուլի ծառայությունը: