ԱՄՆ-ում աթեիստական <<Կրոնից ազատ>> կազմակերպությունը ձգտում է դադարեցնել Թեննեսի նահանգի Ջոնսոն Սիթի քաղաքի ոստիկանական վարչության նախաձեռնությունը, որը կոչ է անում աղոթել ոստիկանների և նրանց ընտանիքների համար: <<Վերափոխում>> ծրագրի բաղկացուցիչը համարվող այդ նախաձեռնության համաձայն ամեն օր աղոթքներ են կատարվում ոստիկանների անվտանգության և նրանց ընտանիքների բարօրության համար, ինչպես նաև ոստիկաններին աջակցող և ոգևորող հաղորդագրություններ են ուղարկվում: Աթեիստները ոստիկանական վարչությանը նամակ են ուղարկել, որում պահանջում են դադարեցնել աղոթքները, քանի որ այդ նախաձեռնությունը <<հակասահմանադրական>> է: Ոստիկանական վարչությունը դեռևս չի արձագանքել աթեիստների այդ պահանջին: