Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` Ռուսաստանը և Վատիկանը  պայմանավորվել են  հումանիտար-իրավապաշտպան ոլորտում  համագործակցելու վերաբերյալ:Համաձայնությունը ձեռք է բերվել  Արտգործնախարարության  մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ   Կոնստանտին Դոլգովի և  Վատիկանի  պետությունների հետ փոխհարաբերությունների քարտուղարության  ղեկավար Պոլ Գալահերի հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում  երկու կողմերն էլ խոր մտահոգություն են հայտնել  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային  Աֆրիկայում կրոնական հողի վրա կատարվող  հալածանքների առնչությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել  ավելի ակտիվացնել համատեղ ջանքերը  կրոնի ազատության իրավունքի խախտումների դեմ պայքարում:<<Երկու կողմերն էլ շեշտել են  աշխարհում ավանդական` մասնավորապես ընտանեկան արժեքների ամրապնդմանը ուղղված համատեղ աշխատանքները  շարունակելու անհրաժեշտության մասին >>- տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության  պաշտոնական կայքը: