ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան
Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի անհավատ հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի կարգադրությամբ սկսում է ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է գտնել Քրիստոսի մարմինը: Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Գլխավոր դերը կատարում է [...]
Պատրիարք Կիրիլ. միջազգային հանրությունը կոչված է պայքարելու ահաբեկչության դեմ
Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եպիսկոպոսական ժողովում ունեցած իր ելույթում անդրադարձել էր ահաբեկչության դեմ պայքարի և Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման հարցերին: <<Միջազգային հանրությունը կոչված է կանգնեցնել ահաբեկչությունը, մասնավորապես վերականգնել արդարությունը և խաղաղությունը Սիրիայում և այդ կերպ նախադեպ ստեղծել այդ տարածաշրջանի բոլոր այն երկրների համար, որոնցում արյուն է թափվում>>-հայտարարել էր Պատրիարքը և շարունակել .<< Կրոնական [...]
Հռոմի Պապը առաջին անգամ չինացիներին շնորհավորել է Նոր տարվա առիթով
Հռոմի Պապը առաջին անգամ շնորհավորել է չին ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ, որը լուսնային օրացույցով նշելու են փետրվարի 8-ին: <<Նոր տարվա նախօրեին ցանկանում եմ ողջունել և լավագույն բարեմաղթանքներս հայտնել չին ժողովրդին և նախագահ Սի Ցզինպինին>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը Հոնկոնգի Asia Times կայքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Կաթոլիկ Հովվապետը հույս էր [...]
Աֆղանստանում պայքարում են <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ
Ամերիկյան ABC News հեռուստաալիքի տեղեկացմամբ Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է <<Իսլամական պետություն>> խմբավորմանը պատկանող << Խալիֆայության ձայնը>> ռադիոկայանը: Օդային հարվածները իրականացվել էին Պակիստանին սահմանակից Նանգարհար նահանգում: Սպանվել է 21 իսլամիստ գրոհային, որոնցից հիգը աշխատում էր ռադիոկայանում: Աֆղանստանում ռադիոն մեծ մասսայականություն ունի, քանի որ բնակչության գերակշռող մասը հեռուստացույց չունի և հնարավորություն չունի օգտվել [...]
Վիետնամի քրիստոնյաները բարեգործական միջոցառումներ են իրականացնում Նոր տարվա առիթով
Փետրվարի 8-ին Վիետնամում լուսնային օրացույցով տոնելու են Նոր տարին: Այդ կապակցությամբ Վիետնամի Կաթոլիկ եկեղեցին կազմակերպել և իրականացնում է մի շարք բարեգործական և սոցիալական նախագծեր, որոնք օգնելու են աղքատ և կարիքավոր միլիոնավոր վիետնամցիների: Այս մասին տեղեկացնում է AsiaNews գործակալությունը: Բարեգործական այս նախաձեռնության հեղինակը Բարեգործության հարցերով եպիսկոպոսական հանձնաժողովի փոխնախագահ, Ֆաթզիեմ թեմի եպիսկոպոս Ջոզեֆ Նգուեն Վան Իենն է: [...]
Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը կկայանա Կրետե կղզում
Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների ժողովը կայանալու է 2016թվականի հունիսի 19-ին Կրետե կղզում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ասել էր. << Ժողովը չի կայանա Ստամբուլում: Մեր եկեղեցու դիրքորոշումը հարգել են և ընդունել: Ժողովը Կրետե կղզում անցկացնելու առաջարկությամբ [...]
Հռոմի Պապ. համացանցը պետք է խելացի օգտագործել
Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ: Հանդիպման ժամանակ Պապը համացանցը, SMS հաղորդագրությունները և սոցիալական ցանցերը անվանել էր Աստծո պարգև, եթե դրանք, իհարկե, իմաստուն օգտագործվեն: Կաթոլիկ Հովվապետը նշել էր, որ սոցիալական ցանցերը կարող են աջակցել մարդկանց միջև առողջ հարաբերությունների զարգացմանը, սակայն կարող են դառնալ անհատների և [...]
Իրաքում կործանել են հնագույն վանքը
<< Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները հերթական վայրագությունն են կատարել: Հիմնահատակ կործանել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Վանքը կառուցվել էր 590 թվականին և այդ ժամանակից ի վեր համարվում էր և ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաների համար ուխտատեղի: << Ցավոք սրտի այդ վայրերում տեղի է ունենում մշակութային, պատմական, կրոնական և հոգևոր մեծագույն արժեքների սիստեմատիկ [...]







