Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի անհավատ հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի կարգադրությամբ սկսում է ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է գտնել Քրիստոսի մարմինը: Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Գլխավոր դերը կատարում է Ջոզեֆ Ֆայնսը, ռեժիսորը Քևին Ռեյնոլդսն է, իսկ պրոդյուսերը Միք Լիդելը: Քրիստոնեական ֆիլմերի և հեռուստատեսության հանձնաժողովի նախագահ Թեդ Բաերը << Հարություն>> ֆիլմի համար ասել է.<<Հզոր, հետաքրքիր կինոնկար է , որը բացահայտում է այդ մեծագույն իրադարձության ազդեցությունը պատմության վրա>>: