Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ: Հանդիպման ժամանակ Պապը համացանցը, SMS հաղորդագրությունները և սոցիալական ցանցերը անվանել էր Աստծո պարգև, եթե դրանք, իհարկե, իմաստուն օգտագործվեն: Կաթոլիկ Հովվապետը նշել էր, որ սոցիալական ցանցերը կարող են աջակցել մարդկանց միջև առողջ հարաբերությունների զարգացմանը, սակայն կարող են դառնալ անհատների և մարդկանց խմբերի բևեռացման և մեկուսացման պատճառ, ինչպես նաև հանգեցնել հասարակության պառակտմանը: << Տեխնոլոգիաները չեն որոշում մարդկանց շփումների անկեղծությունը, այլ մարդու սիրտը և այդ տեխնոլոգիաներից իմաստուն օգտվելու մեր կարողությունը>>- հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: