Ավստրալիայի եկեղեցիները ապաստանում են փախստականներին
ВВС-ի տեղեկացմամբ` Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են, որ պատրաստ են օթևան տալ փախստականներին, որոնց արտաքսելու են Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարը: Ավստրալիայի Գերագույն դատարանի ընդունած վճռի համաձայն անօրինական գաղթականներին արտաքսելու են հարևան կղզի պետություններում գտնվող ճամբարները: Արտաքսելու են առնվազն 250 փախստականի, որոնցից 37-ը երեխաներ են: Բրիսբենի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պիտեր Քետը հայտարարել էր, որ արտաքսված փախստականներին [...]







