Մոսկվայի և համայն Ռուսիո  Պատրիարք Կիրիլը  եպիսկոպոսական ժողովում ունեցած իր ելույթում  անդրադարձել էր  ահաբեկչության դեմ պայքարի  և Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման հարցերին: <<Միջազգային հանրությունը կոչված է կանգնեցնել   ահաբեկչությունը, մասնավորապես  վերականգնել արդարությունը և խաղաղությունը Սիրիայում և այդ կերպ նախադեպ ստեղծել այդ տարածաշրջանի բոլոր այն երկրների համար, որոնցում արյուն է թափվում>>-հայտարարել էր Պատրիարքը և շարունակել .<< Կրոնական կամ այլ գաղափարախոսությունների անվան տակ   ահաբեկիչները ձգտում են մարդկանց սրտերում  վախ և ատելություն սերմանել ,սադրել  միջկրոնական և ազգային  ատելություն: Ականատես ենք լինում ահաբեկիչների չարագործություններին աշխարհի տարբեր մասերում>>: Ռուս եկեղեցու առաջնորդը  խոսել էր նաև մերձավորարևելյան   տարածաշրջանի քրիստոնյաների դաժան հալածանքների մասին: << Շատ քրիստոնյաներ  հրաժարվում են  հեռանալ և լքել քրիստոնյա  տաճարները, վանքերը, իրենց բնակավայրերը  անգամ մահվան սպառնալիքի առկայության դեպքում>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա խոսքով  վերջին ժամանակներս  քաղաքական գործիչները սկսել են խոստովանել, որ այդ տարածաշրջանում  քրիստոնյաների դեմ ցեղասպանություն է իրականացվում: <<Մերձավոր Արևելքից  քրիստոնեությունը  դուրս մղելու փորձերը պատմական ողբերգություն է, ինչը  տխուր  հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար>>-նշել էր Պատրիարքը և եզրափակել.<<Աղոթենք, որպեսզի Աստված զորացնի մեր քրիստոնյա եղբայրներին  և քույրերին, իսկ պետության ղեկավարներին իմաստություն տա , որպեսզի վեր կանգնեն   տարբեր շահերից և համապատասխան որոշումներ կայացնեն, որոնք կհանգեցնեն խաղաղության հաստատմանը այդ տարածաշրջանում>>: