ВВС-ի տեղեկացմամբ` Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են, որ պատրաստ են օթևան տալ փախստականներին, որոնց արտաքսելու են Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարը: Ավստրալիայի Գերագույն դատարանի ընդունած վճռի համաձայն անօրինական գաղթականներին արտաքսելու են հարևան կղզի պետություններում գտնվող ճամբարները: Արտաքսելու են առնվազն 250 փախստականի, որոնցից 37-ը երեխաներ են: Բրիսբենի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պիտեր Քետը հայտարարել էր, որ արտաքսված փախստականներին ճամբարում կարող են ենթարկել բռնությունների և ստորացումների: << Եկեղեցին մշտապես իր կառույցները տրամադրում է այն մարդկանց, ովքեր բռնություններից փրկություն են փնտրում>>-ասել էր Պիտեր Քետը: Անգլիկան ավելի քան տաս տաճարներ արդեն հայտարարել են փախստականներին ապաստանելու պատրաստակամության մասին: Ավստրալիայի միգրացիայի հարցերով նախարար Պիտեր Դատոնը նշել էր, որ փախստական երեխաների տեղավորումը կատարվելու է հատուկ հսկողության ներքո: Նշենք, որ նավակներով Ավստրալիա հասած գաղթականներին սովորոբար ուղարկում են Նաուրու կամ Պապուա Նոր Գվինեայում գտնվող գաղթականների ճամբարները: