Christian Today-ի համաձայն` ամերիկյան Դալաս քաղաքի << Բրուտի տուն>> խոշոր եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Թի Դի Ջեքսը հայտարարել է բջջային հեռախոսների նոր հավելվածի գործարկման մասին, որը կօգնի Աստվածաշունչը առավել մատչելի դարձնել թվայնացման այս դարում: Հովվի խոսքով հեռախոսային անվճար այդ հավելվածը մշակվել է Inspired Properties ընկերության համագործակցությամբ: << Շատ կարևոր է, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա մարդկանց հարմարավետ և հեշտ ձևով>>-ասել էր Թի Դի Ջեքսը: T.D.Jakes Ministries App հավելվածը ներառում է աստվածաշնչյան տեքստեր, աուդիո Աստվածաշունչ, ինչպես նաև << Բրուտի տուն>> եկեղեցու ծառայությունները դիտելու հնարավորություն: Հավելվածը մատչելի է բոլոր ցանկացողների համար: