Լոս Անջելեսի Ռուս բողոքական եկեղեցին փետրվարից սկսած աղոթքի ամենամսյա մարաթոն է անցկացնելու: Այս մասին տեղեկացնում է invictory կայքը: <<Փետրվարից նոր ծրագիր ենք սկսում: Յուրաքանչյուր ամսվա վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացնելու ենք աղոթքի մարաթոն: Դա շատ կարևոր ծառայություն է: Եթե եկեղեցին քիչ է աղոթում, ապա քիչ ուժ կունենա, իսկ եթե շատ է աղոթում , ապա զորեղ կլինի, իսկ եթե չի աղոթում, ապա ուժ չի ունենա >>- ասել էր եկեղեցու հովիվ Ալեքս Պրոկոպչիկը: Ռուս բողոքական եկեղեցին այս տարին սկսել է երկրի և քաղաքի համար աղոթքով և ծոմապահությամբ: <<Մենք միասնական աղոթում էինք: Ես տեսնում եմ, Աստված ցանկանում է, որ ծառայողները փնտրեն, ձգտեն Իրեն >>: