Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Եվրոպայի րաբիների խորհրդի նախագահ,Մոսկվայի գլխավոր րաբի Պինհաս Գոլդշմիդտը հայտարարել էր.<< Ֆրանսիայում հրեաների վիճակը մտահոգիչ է, այդ երկրում է որոշվում ամբողջ Եվրոպայի հրեական համայնքի ապագան>>: Գոլդշմիդտի կարծիքով հարկավոր է հակահրեականության և ծայրահեղականության դեմ պայքարել հենց Ֆրանսիայում: Նա պատմել էր Ռուսաստանի և Եվրոպայի պետությունների հրեական համայնքների վիճակի, ինչպես նաև որոշ երկրներում հակահրեական տրամադրությունների աճի մասին: Հանձնաժողովի նիստին մասնակցել էր նաև Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանները, Իսրայելի վարչապետի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, միգրացիայի նախարարության և Իսրայելի մի շարք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ Եվրոպայի րաբիների խորհուրդը միավորում է Եվրոպական առաջատար պետություններից 700 րաբիների: