Նորություններ

Մուսուլմանական հեղինակավոր համալսարանը իսլամիստների դեմ գաղափարախոսական պայքարի կոչ է անում

Սունի մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Կահիրեի <<Al Azhar>>  համալսարանը կոչ է արել ինտելեկտուալ և գաղափարախոսական պայքար մղել <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ:  Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո  համալսարանի գլխավոր  իմամ, շեյխ Ահմեդ Աթ Թաիբը  խստորեն դատապարտել էր այդ <<հրեշավոր հարձակումները>> և աշխարհին կոչ էր արել միաբանվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը դեմ է մարդկային  [...]

By |2015-11-18T13:14:19+04:00November 18th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը կայցելի Հռոմի գլխավոր սինագոգ

2016 թվականի հունվարի 17-ի Ֆրանցիսկ I-ը  այցելելու է Հռոմի գլխավոր սինագոգը: Այցի ժամանակ  Պապը  հանդիպելու է Հռոմի  հրեական համայնքի անդամների հետ:  Քրիստոնեական միաբանության  համար մեկ շաբաթ տևող  աղոթքի նախօրեին`հունվարի 17-ին իտալացի կաթոլիկները  ավանդաբար  երկխոսություն են անցկացնում հրեաների հետ: Ֆրանցիսկ I-ը մինչև Պապ ընտրվելը  լայն շփումներ է ունեցել հրեական աշխարհի հետ: Նշենք, որ Ֆրանցիսկ I-ի և [...]

By |2015-11-18T13:10:26+04:00November 18th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթի քաղաքականությունը

Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  Facebook-ում գրառել է. <<Եթե ԱՄՆ-ը շարունակի  մուսուլմանների ներգաղթի  քաղաքականությունը, ապա երկիրը Փարիզի ահաբեկչությունից շատ ավելի սարսափելի իրադարձություններ  կտեսնի>>: Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը պայքարում է ահաբեկչության դեմ, ապա չի կարելի թույլ տալ, որ  մուսուլման գաղթականները երկիր մտնեն: <<Ֆրանսիան և Եվրոպայի մյուս երկրները հեղեղված են Մերձավոր Արևելքից  գաղթած երիտասարդ մուսուլմաններով : [...]

By |2015-11-18T13:15:09+04:00November 18th, 2015|Նորություններ|0 Comments

Իրաքի խորհրդարանը ուղղում է մտցրել խտրական օրենքում

Նոյեմբերի 17-ին Իրաքի խորհրդարանը հաստատել է ուղղումը այն օրենքում,  համաձայն որի եթե ծնողներից մեկը մուսուլման է, մյուսը ոչ, ապա երեխան ավտոմատ կերպով  համարվում է մուսուլման: Ուղղումը ընդունելուց հետո  նման ընտանիքներում  երեխան կարող է համարվել  տվյալ կրոնի հետևորդը մինչև 18 տարեկան դառնալը, որից հետո նրանք կընտրեն, թե որ կրոնը կդավանեն: Այս ուղղումը ընդունվեց այն բանից հետո, [...]

By |2015-11-18T13:06:26+04:00November 18th, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկացի աթեիստները շարունակում են պայքարել քրիստոնեական խորհդանիշերի դեմ

Աթեիստների բողոքից հետո ամերիկյան Միննիսոտա նահանգի Ուոդին քաղաքում Սուրբ Ծննդյան տոների ժամանակ չի դրվի Սուրբ Ծննդյան մսուրը պատկերող տեսարանը: Աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> սպառնացել էր դատարան հայց ներկայացնել քաղաքի իշխանությունների դեմ, եթե  Սուրբ Ծննդյան տեսարանը շարունակեն  ցուցադրել հասարակական վայրում: Աթեիստները հիշեցրել էին, որ  ԱՄՆ-ում եկեղեցին տարանջատված է պետությունից և նման տեսարանների ցուցադրումը  քաղաքային զբոսայգիներում  [...]

By |2015-11-18T12:29:53+04:00November 17th, 2015|Նորություններ|0 Comments

Իտալիան խստացրել է անվտանգության միջոցները

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վատիկանում և Հռոմում խստացվել են անվտանգության միջոցները: Հռոմի ոստիկանությունը հայտարարել է, որ մեծացնում է ոստիկանների թիվը  որոշ հաստատությունների  պաշտպանության համար, այդ թվում նաև Ֆրանսիայի դեսպանատան: Ոստիկանական պարեկությունը  ուժեղացվել է  Վատիկանի տարածքում գտնվող մշակութային հաստատությունների շուրջ  և զբոսաշրջության  վայրերում: Սուրբ Պետրոսի հրապարակում  մշտապես հերթապահում են կարաբիներների և ոստիկանների մեքենաները: Հրապարակում  հսկում [...]

By |2015-11-18T12:24:42+04:00November 17th, 2015|Նորություններ|0 Comments

Արևմուտքը բարոյական խոր ճգնաժամի մեջ է

<<Արևմուտքը  ապրում է բարոյական դեգրադացիա և  մարդու իրավունքների ոլորտում  առկա է փոքրամասնության դիկտատուրա>>-հայտարարել էր Ռուս ուղղափառ եկեղեցու  Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար,  միտրոպոլիտ Իլարիոնը: << Այսօր Եվրոպայի շատ երկրներ վարում են քրիստոնեության  ոչնչացման քաղաքականություն  և շարժվում են դեպի նոր աշխարհակարգ, որում  քրիստոնեությունը ամբողջովին  դուրս է մղվելու  հասարակական ոլորտից: Մարդկանց գիտակցության մեջ արմատական փոփոխություններ են [...]

By |2015-11-18T12:23:31+04:00November 17th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիան պայքարում է արմատական քարոզչության դեմ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ քայլեր են կատարվում  երկրում դադարեցնելու  արմատական մուսուլմանների  գործունեությունը: <<Ֆրանս 2>> հեռուստաալիքին տված հարցազրույցում  նա մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է  այն մզկիթների փակմանը, որոնցում  ատելության կոչեր են հնչում: <<Ատելություն քարոզողների դեմ  պայքարը ավելի է խստացվելու և մեր կողմից իրականացվող գործողությունները ավելի արագ և արդյունավետ կլինեն>>-հայտարարել էր [...]

By |2015-11-18T12:21:40+04:00November 17th, 2015|Նորություններ|0 Comments

Անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

 <<Փարիզում արյունալի ահաբեկչություն իրականացրած  << Իսլամական պետություն>>  խմբավորմանը ֆինանսավորում, զինում և վարժեցնում  են խոշոր պետությունները`ելնելով իրենց  տնտեսական և քաղաքական շահերից >>-հայտարարել է Հալեպի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդական   տեղապահ, եպիսկոպոս  Ժորժ Աբու  Հազենը և շարունակել. <<Վերջին հինգ տարիների ընթացքում սիրիացիներս  ամեն օր ենք ենթարկվում ահաբեկչությունների, ապրում վախի մեջ: Անհրաժեշտ է դադարեցնել  աջակցությունը իսլամական խմբավորումներին, որոնք կրոնի անունից [...]

By |2015-11-18T12:20:26+04:00November 17th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիայում հարձակում են գործել տաճարի վրա

Ֆրանսիայի Պուատյե քաղաքում անհայտ անձինք  հարձակվել  են սուրբ Կիպրիանոսի տաճարի վրա: Տաճարը թալանել են, սրահը` մասամբ ավերել: Ոստիկանության տվյալներով  ջարդել են  ծաղկամանները,  Մարիամ Աստվածածնի արձանը պատվանդանից ցած են նետել և  կոտրել, եկեղեցուց դուրս են բերել խաչելությունը, զգալի վնաս է հասցվել տաճարի գույքին: 

By |2015-11-16T11:48:42+04:00November 16th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top