Սունի մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Կահիրեի <<Al Azhar>>  համալսարանը կոչ է արել ինտելեկտուալ և գաղափարախոսական պայքար մղել <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ:  Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո  համալսարանի գլխավոր  իմամ, շեյխ Ահմեդ Աթ Թաիբը  խստորեն դատապարտել էր այդ <<հրեշավոր հարձակումները>> և աշխարհին կոչ էր արել միաբանվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը դեմ է մարդկային  և կրոնական բոլոր արժեքներին, դեմ է  քաղաքակրթությանը>>-հայտարարել էր շեյխը: Նրա տեղակալ, շեյխ Աբբաս Շոմանն էլ հայտարարել էր, որ ջիհադի դեմ պետք է պայքարել ոչ միան զինված միջոցներով , այլ նաև  գաղափարախոսական գործունեությամբ: Նրա կարծիքով արմատական  իմամները  ակտիվ գործունեություն են ծավալել: << Մուսուլմաններին  արմատականության ազդեցությունից պաշըպանելու համար անհրաժեշտ է ակտիվացնել մեր  գործունեությունը` հակառակվելու արմատական իսլամիստներին>>-ասել էր Աբբաս Շոմանը: