Նոյեմբերի 17-ին Իրաքի խորհրդարանը հաստատել է ուղղումը այն օրենքում,  համաձայն որի եթե ծնողներից մեկը մուսուլման է, մյուսը ոչ, ապա երեխան ավտոմատ կերպով  համարվում է մուսուլման: Ուղղումը ընդունելուց հետո  նման ընտանիքներում  երեխան կարող է համարվել  տվյալ կրոնի հետևորդը մինչև 18 տարեկան դառնալը, որից հետո նրանք կընտրեն, թե որ կրոնը կդավանեն: Այս ուղղումը ընդունվեց այն բանից հետո, երբ  Բաղդադում, Էրբիլում  բազմամարդ ցույցեր անցկացվեցին, որոնց մասնակիցները պահանջում էին  փոխել այդ վիճահարույց օրենքը:  Օրենքի փոփոխության օգտին քվեարկել էին 206 պատգամավորներից 140-ը: Քաղաքական դիտորդների համաձայն  օրենքի փոփոխության հարցում մեծ դեր է ունեցել Իրաքի նախագահ Սալիմ Ալ Ջուբուրին: Երեխաներին  ավտոմատ մուսուլման համարելու այդ օրենքին դեմ էին կրոնական փոքրամասնությունները, հատկապես  քրիստոնյաները: Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել  Սակոյի  նախաձեռնությամբ էր Բաղդադում անցկացվել  զանգվածային բողոքի ակցիա: