<<Արևմուտքը ապրում է բարոյական դեգրադացիա և մարդու իրավունքների ոլորտում առկա է փոքրամասնության դիկտատուրա>>-հայտարարել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը: << Այսօր Եվրոպայի շատ երկրներ վարում են քրիստոնեության ոչնչացման քաղաքականություն և շարժվում են դեպի նոր աշխարհակարգ, որում քրիստոնեությունը ամբողջովին դուրս է մղվելու հասարակական ոլորտից: Մարդկանց գիտակցության մեջ արմատական փոփոխություններ են կատարվել, քանի որ փոփոխվել են հոգևոր բարոյական արժեքները>>-հայտարարել էր միտրոպոլիտը Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կայացած խորհրդաժողովի ժամանակ: Միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով ԱՄՆ-ում և Եվրոպայի շատ երկրներում քրիստոնյաները վերածվել են փոքրամասնության, աշխարհականությունը ագրեսիվ է դարձել, երբ խոսքի ազատության կամ ինքնադրսևորման պատրվակով վիրավորում են, ծաղրում հավատացյալների զգացմունքները և կրոնական սրբությունները: Միտրոպոլիտը իր մտահոգությունն էր հայտնել նաև Արմուտքում հղիության արհեստական ընդհատումների և էվթանազիայի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի համար, նշելով, որ դա հասարկության բարոյական խորագույն ճգնաժամի վկայությունն է:<<Չնայած բազմաթիվ բողոքներին, ԱՄՆ-ը և Եվրոպայի մի շարք երկրներ շարունակում են վարել ընտանիք հասկացության ոչնչացմանը ուղղված գիտակցված քաղաքականություն: Այդ երկրներում միասեռ ամուսնությունները ոչ միայն օրենսդրորեն հավասարեցնում են ավանդական ամուսնություններին, այլ նաև քրեական հետապնդման են ենթարկում նրանց, ովքեր իրենց քրիստոնեական համոզմունքներից ելնելով հրաժարվում են գրանցել այդ ամուսնությունները>>-հայտարարել էր միտրոպոլիտ Իլարիոնը: