2016 թվականի հունվարի 17-ի Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի գլխավոր սինագոգը: Այցի ժամանակ Պապը հանդիպելու է Հռոմի հրեական համայնքի անդամների հետ: Քրիստոնեական միաբանության համար մեկ շաբաթ տևող աղոթքի նախօրեին`հունվարի 17-ին իտալացի կաթոլիկները ավանդաբար երկխոսություն են անցկացնում հրեաների հետ: Ֆրանցիսկ I-ը մինչև Պապ ընտրվելը լայն շփումներ է ունեցել հրեական աշխարհի հետ: Նշենք, որ Ֆրանցիսկ I-ի և Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենիի միջև առկա տարաձայություններ կան որոշ հարցերի շուրջ: Սակայն դա չի խանգարել, որ նրանք այս տարվա ապրիլին հանդիպեն Վատիկանում` քննարկելու Եվրոպայի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես միգրացիոն քաղաքականությունը: Հռոմի Պապը սինագոգ է այցելելու Ռիկարդո Դի Սենիի հրավերով: Ի դեպ Ֆրանցիսկ I-ը կդառնա կաթոլիկ եկեղեցու երրորդ առաջնորդը, որ այցելում է այդ սինագոգը: 1986թվականին սինագոգ էր այցելել Հովհաննես Պողոս II Պապը, իսկ 2010 թվականին Բենեդիկտոս XVI-ը: