Ֆրանսիայի Պուատյե քաղաքում անհայտ անձինք հարձակվել են սուրբ Կիպրիանոսի տաճարի վրա: Տաճարը թալանել են, սրահը` մասամբ ավերել: Ոստիկանության տվյալներով ջարդել են ծաղկամանները, Մարիամ Աստվածածնի արձանը պատվանդանից ցած են նետել և կոտրել, եկեղեցուց դուրս են բերել խաչելությունը, զգալի վնաս է հասցվել տաճարի գույքին: