Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  Facebook-ում գրառել է. <<Եթե ԱՄՆ-ը շարունակի  մուսուլմանների ներգաղթի  քաղաքականությունը, ապա երկիրը Փարիզի ահաբեկչությունից շատ ավելի սարսափելի իրադարձություններ  կտեսնի>>: Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը պայքարում է ահաբեկչության դեմ, ապա չի կարելի թույլ տալ, որ  մուսուլման գաղթականները երկիր մտնեն: <<Ֆրանսիան և Եվրոպայի մյուս երկրները հեղեղված են Մերձավոր Արևելքից  գաղթած երիտասարդ մուսուլմաններով : Իսլամը խաղաղ կրոն չի: Ժամանակն է, որ  մեր նախագահը և քաղաքական գործիչները արթնանան, քանի դեռ շատ ուշ չի: Մեր ազգի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Վտանգված է մեր երեխաների ապագան: Չպետք է թույլ տանք, որ մեզ ոչնչացնել ցանկացող  քաղաքական  կամ կրոնական որևէ  ուժ  գաղթի մեր երկիր>>-գրել է Գրեհեմը: Մեկ այլ գրառման մեջ Ֆրանկլին Գրեհեմը այն կարծիքն է հայտնել ,որ  ատելությունը և չարությունն են  հանգեցրել   բռնությունների աճին ամբողջ աշխարհում և ահաբեկչական նման հարձակումները չեն դադարի, մինչև մարդիկ  չգիտակցեն աղոթքի զորությունը:<<Սիրտս ցավում է Փարիզում կատարվածի համար, շատ եմ ցավում զոհվածների համար և այդ ամենը տեղի է ունեցել  ատելությամբ և չարությամբ լցված  սրտերի պատճառով : Միայն Մեկը` Աստված  կարող է  փոխել  մարդու սիրտը>>նշել  է Ֆրանկլաին Գրեհեմը: Նա շեշտել էր, որ աղոթքները  զորավոր ազդեցություն ունեն և իր էջի բոլոր այցելուներին կոչ էր արել  շարունակել աղոթել: