Իրաքյան Քուրդիստանում կաթոլիկ համալսարան է բացվելու
Դեկտեմբերի 8-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի քրիստոնեական թաղամասում բացվելու է կաթոլիկ համալսարան: Համալսարանի հիմնաքարը դրել էին 2012թվականի հոկտեմբերի 20-ին: Շենքի կառուցման համար Քուրդիստանի կառավարությունը քաղդեական կաթոլիկ համայնքին տրամադրել էր 30 հազար քառակուսի մետր տարածք: Այս ուսումնական հաստատությունը ստեղծելու գործում մեծ օգնություն է ցուցաբերել Լիբանանի մարոնիտ համալսարանը: Նորաբաց ուսումնական հաստատությունում կատարվելու են նաև գիտահետազոտական աշխատանքներ: Համալսարանը [...]









