Christian Today-ի համաձայն Հարավային Սուդանում Եպիսկոպոսական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները միջնորդել են խաղաղության պայմանագրի ստորագրմանը երկրի Կենտրոնական Հասարակածային նահանգում: Հարավային Սուդանը անկախություն է ստացել 2011 թվականին: Երկրում իշխանության համար պայքար էր սկսվել նախագահ Սալվա Կիրի և նրա տեղակալ Ռիեկ Մաչարի միջև: 2013թվականին քաղաքացիական պատերազմ է սկսվում, որին միջամտում են գրոհայիններ Ուգանդայից: Այդ ժամանակվանից սկսած երկրի ներսում չեն դադարում զինված բախումները: Հարավային Սուդանի տաս նահանգներում գործում են զինված 7 խմբավորումներ: 4 տարիների ընթացքում բախումներին զոհ է գնացել մոտ 100 հազար մարդ, ավելի քան 1 միլիոնը հեռացել է երկրից: Եվ ահա դեկտեմբերի սկզբին Կենտրոնական Հասարակածային նահանգի խոշորագույն Վոնդուրուբա քաղաքում տեղի բնակչության և Սուդանի ազատագրման ժողովրդական բանակի ներկայացուցիչները խաղաղության պայմանագիր են ստորագրել, որի ժամանակ վկաներ են հանդես եկել Սուդանի եկեղեցու եպիսկոպոսները, ովքեր բանակցությունների ժամանակ օգնել էին կողմերին համաձայնության գալու: Եպիսկոպոս Պոլ Յոգուսուկը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.<<Շատ կարևոր է, որ ավարտվեց զինված կոնֆլիկտը: Վոնդուրուբայի բնակիչները և բանակը ներեցին միմյանց>>:Այժմ նահանգում կվերստեղծվի քաղաքացիական իշխանությունը: Մարդիկ հուսով են, որ տուն կվերադառնան նաև հազարավոր փախստականները: