Նորություններ

Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները

Հռոմում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առել`հուսալի պաշտպանություն  երաշխավորելու Սուրբ Հարության տոնի միջոցառումների ժամանակ, որոնք կայանալու են մարտի 27-ին: Համապատասխան որոշումը ընդունվել է Հռոմի ոստիկանական  վարչության հատուկ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես այնպիսի օբյեկտների հարևանությամբ, ինչպիսիք  են  Սուրբ Պետրոսի տաճարը, Կոլիզեյը և այլն  կազմակերպվել են այցելուներին լրացուցիչ հսկելու  հատուկ գոտիներ: Այդ օրերին քաղաքի փողոցներում  հերթապահելու են նաև  [...]

By |2016-03-25T11:38:51+04:00March 25th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիական բանակը ազատագրել է հինավուրց Պալմիրա քաղաքը

Մարտի 24-ին Սիրիայի կառավարական բանակը  մասամբ ազատագրել է   <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից  նախորդ տարվա մայիսին  գրավված Պալմիրա հինավուրց քաղաքը: Սիրիական լրատվամիջոցների համաձայն սիրիացի զինվորները  ոչնչացրել են  քաղաքի մոտ տեղակայված    գրոհայինների հրետանային  դիրքերը: Իսլամիստները զանգվածաբար հեռանում են քաղաքից:   Նշենք, որ իսլամիստ գրոհայինները հասցրել են ավերել   բազմաթիվ պատմական հինավուրց հուշարձաններ, որոնք  ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: [...]

By |2016-03-25T11:37:06+04:00March 25th, 2016|Նորություններ|0 Comments

Հրկիզել են Աթենքի ուղղափառ տաճարը

AgionOros կայքի համաձայն`մարտի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք հրկիզել էին Բոլոր սրբերի ուղղափառ տաճարը: Ականատեսների վկայությամբ  հարձակվողները խոսել էին արաբերեն  լեզվով: Շատ շտապ դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունը և կարողացել էր  հանգցնել  կրակը: Նման օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել էր խուսափել ավելի լուրջ հետևանքներից: Վնասվել է  տաճարի միայն տնտեսական տարածքը: Աթենքի թեմի  ավագ [...]

By |2016-03-25T11:35:36+04:00March 25th, 2016|Նորություններ|0 Comments

Եվրոպացիները տուժում են Արևմուտքի ղեկավարների սխալ  քաղաքականության պատճառով

<<Fides>>   գործակալությանը տված հարցազրույցում    Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն  ցավակցել էր  Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին և հերթական անգամ քննադատության էր ենթարկել Արևմուտքի քաղաքականությունը: <<Ցավոք սրտի   Բելգիայի անմեղ  բնակիչներն են տուժում   Սիրիայում և Իրաքում Եվրոպայի ղեկավար շրջանների  վերջին տարիներին վարած քաղաքականության համար>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա խոսքով  Արևմուտքի առաջնորդները պատասխանատվություն  են կրում, որ [...]

By |2016-03-25T11:23:37+04:00March 25th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը Ոտնլվայի արարողություն է կատարել

Իտալական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի  օրը  Հռոմի հարևանությամբ  գտնվող Կաստելնուովո –դի Պորտո քաղաքի  փախստականների ժամանակավոր կացարանում   Ոտնլվայի արարողություն  է կատարել  12 անձանց , որոնցից 11-ը փախստականներ են , իսկ մեկը իտալացի: Փախստականներից  5-ը կաթոլիկներ են Նիգերիայից, 3-ը ղպտի քրիստոնյա, 3-ը մուսուլման  և մեկը` հինդուիզմի հետևորդ: Փախստականների ժամանակավոր  կացարանում, որտեղ [...]

By |2016-03-25T11:05:53+04:00March 25th, 2016|Նորություններ|0 Comments

«Ելից» մյուզիքլը խոստանում է լինել աննախադեպ

Մարտի 21-ին «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝  Հարության տոնին կայանալիք «Ելից» մյուզիքլի կապակցությամբ: Հրավիրված լրագրողների հարցերին պատասխանում էին ստեղծագործական և կազմակերպչական թիմերը, որոնք մանրամասն կերպով անդրադարձան նախապատրաստական ընթացքին: Ինչպես նշեց մյուզիքլի աշխատանքների համակարգող Արփինե Խոնդկարյանը, հավատարիմ մնալով իր մոտեցմանը՝ «Կյանքի Խոսք» եկեղեցին օգտագործում է արվեստի տարբեր  բնագավառները՝ Ավետարանը տարածելու համար, այդ թվում [...]

By |2016-03-24T13:49:57+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Չեխիան ապաստան է տրամադրում  իրաքցի քրիստոնյաներին

Վերջերս Չեխիա են  ժամանել իրաքցի  21 քրիստոնյա փախստականներ, ովքեր  Իրաքում հալածանքների են ենթարկվել հավատքի համար:  <<Սա  իրաքցի քրիստոնյա փախստականների 4-րդ  խումբն է, որոնց    Չեխիան ապաստան է տրամադրել>>-ասել էր միջազգային հումանիտար <<21-րդ դարի սերունդ>>  հիմնադրամի ներկայացուցիչ Մարտին Ֆրիդը և շարունակել.<< Երկրում արդեն գտնվում  են 89 իրաքցի քրիստոնյաներ: Մենք ապաստանելու ենք  ևս 37 ընտանիքի`ընդհանուր թվով ավելի քան  [...]

By |2016-03-24T11:51:53+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Մուսուլմանական աշխարհը դատապարտել է ահաբեկչական հարձակումները

Al Arabia կայքի տեղեկացմամբ` իսլամական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը խստորեն դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները: <<Ալ Ազհար համալսարանը դատապարտում է ահաբեկչական հարձակումները: Այդ ստոր հանցագործությունները հակասում են իսլամի ուսմունքին: Եթե միջազգային հանրությունը չմիավորվի  այդ երևույթի դեմ պայքարելու համար, ապա   չարի ուժերը  կշարունակեն  հանցագործությունները անմեղ մարդկանց դեմ>>- ասված է համալսարանի մամուլի ծառայության  հայտարարության մեջ: [...]

By |2016-03-24T11:48:48+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Հրատարակվել է  Ջ. Մայերի նոր գիրքը

Հրատարակվել է Ջոյս Մայերի նոր`<<Overload>> գիրքը, որում հեղինակը  պատմում է, թե ինչպես կարելի է չկենտրոնանալ սթրեսների վրա, ինչպես խաղաղվել և ազատվել սթրեսների  ճնշումից: Ջոյս Մայերի ծառայության պաշտոնական կայքում ասված է.<<Այս գրքում հեղինակը կիսվում է պրակտիկ, արդյունավետ  խորհուրդներով և աստվածաշնչյան իմաստությամբ,  թե ինչպես  կառավարել սթրեսները, որոնք առաջանում են աշխատանքի, ընտանեկան խնդիրների, կոնֆլիկտային հարաբերություններ և այլ պատճառների [...]

By |2016-03-24T11:45:02+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիացի արքեպիսկոպոսը քննադատում  է ԱՄՆ-ի քաղաքականությունը

Սիրիայի կաթոլիկ  արքեպիսկոպոս  Ժակ Բենիան  Հինդոն  ԱՄՆ-ին մեղադրել է  <<Իսլամական պետություն>>  կոչվող հրեշին  ստեղծելու համար:  Այս մասին արքեպիսկոպոսը հայտարարել է << Fides>> գործակալությանը տված հարցազրույցում:  Նա մեկնաբանել էր  ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ:  Արքեպիսկոպոսի կարծիքով  այդ հայտարարությունը չի կարող նվազեցնել [...]

By |2016-03-24T11:42:31+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top