Invictory կայքի տեղեկացմամբ Պերուի մայրաքաղաք Լիմայում Սուրբ Հարության տոնից հետո <<Համաշխարհային միսիոներական շարժում>> (Worldwide missionary movement) եկեղեցին ջրով մկրտել է ավելի քան 2400 հավատացյալի: Մկրտության արարողությունը կատարվել էր մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող ջրավազանում: Ջրով մկրտվել ցանկացողները նախապես անցել էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ դասընթացներ: Մկրտությունը կատարել էր Պերուի <<Համաշխարհային միսիոներական շարժման>> նախագահ Ռոդոլֆո Գոնսալեսը: Նա կոչ էր արել հավատարիմ մնալ քրիստոնեական սկզբունքներին, ընթանալ արդարության և սրբության ճանապարհով:Նշենք , որ <<Համաշխարհային միսիոներական շարժումը>> հիսունական քրիստոնյաների կազմակերպություն է: Այն ստեղծվել է 50 տարի առաջ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Պուերտո Ռիկոյում: Շարժումը ունի ավելի քան 6 հազար համայնք 60 երկրներում: