Նորություններ

Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպելու  գաղափարը  պատկանում է միջազգային հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմին: Այս մասին ասված  է Ռուս ուղղափառ եկեղեցու և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միության համատեղ հայտարարությունում: Կազմակերպիչների տեղեկացմամբ`  համաժողովին մասնակցելու է մոտ  1000 պատվիրակ  ավելի քան 150 երկրներից: <<Այս միջոցառման կազմակերպման պատճառը ներկայումս Մերձավոր Արևելքում, [...]

By |2016-03-30T12:04:28+04:00March 30th, 2016|Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինները խաչել են կաթոլիկ քահանայի

The Washington Times-ի տեղեկացմամբ `մարտի 25-ին `Ավագ ուրբաթ օրը Եմենում  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  խաչել են կաթոլիկ քահանա Թոմաս Աժանալիլին: Թերթի համաձայն իսլամիստները քահանային խաչել են այդ օրը, երբ  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հիշատակում էր Հիսուսի խաչելությունը: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին  Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած  կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: [...]

By |2016-03-29T11:41:15+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Աստվածաշունչը թարգմանվել է թաթարերենով

Թաթարստանում  տպագրվել է թաթարերենով  թարգմանված Աստվածաշունչը: <<Աստվածաշնչի այս թարգմանությունը հինգերորդն է Ռուսաստանում: Մինչ այդ Սուրբ Գիրքը թարգմանվել է ռուսերեն, չուվաշերեն, ուդմուրտերեն և թուվի լեզվով>>-ասված է Թաթարստանի ուղղափառ թեմի պաշտոնական կայքում: Թարգմանության աշխատանքները  կատարել էր    մասնագետների  միջազգային թիմը: Թարգմանությունը  տևել էր 23տարի:

By |2016-03-29T11:35:19+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Եվրոպական հանձնաժողովը վրաց կաթողիկոսին մեղադրել է անհանդուրժողականության համար

 Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը մարտի զեկույցում Վրաց եկեղեցու առաջնորդ Պատրիարք -Կաթողիկոս   Իլիա II-ին  մեղադրել  է անհանդուրժողականության համար.<<Վրաստանի Պատրիարքը  խոսում է ատելության լեզվով, քանի որ սեռական փոքրամասնությունների  միջոցառումը անվանել է  <<վիրավորանք վրաց ժողովրդի համար>>, իսկ համասեռամոլությունը `հիվանդություն>>- ասված է զեկույցի 37-րդ կետում: Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել Բորժոմի միտրոպոլիտ  Սերաֆիմը:<<Ես զարմացած եմ [...]

By |2016-03-29T11:25:19+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանցիսկ I Պապը խստորեն դատապարտել է Լահորի ահաբեկչությունը

  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  խստորեն դատապարտել է Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մարտի 28-ին սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված խոսքում Պապը ասել էր.<<Սիրելի քույրեր և եղբայրներ: Պակիստանում  ահաբեկչական հարձակման հետևանքով Սուրբ Հարության տոնը արյունով է ներկվել:  Զոհվել են անմեղ մարդիկ,  քրիստոնյաներ,  կանայք և երեխաներ, ովքեր հավաքվել էին զբոսայգում  ուրախ անցկացնելու Հարության տոնը>>: Ֆրանցիսկ [...]

By |2016-03-29T11:19:33+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը ցավակցել է  Պակիստանի ժողովրդին

  Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Լահորում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ  Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին: <<Մեծ ցավով  լսեցինք Լահորում տեղի ունեցած  սարսափելի ահաբեկչության լուրը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ: Խնդրում եմ մխիթարության  և աջակցության խոսքեր փոխանցել բոլոր նրանց, ովքեր կորցրել են  [...]

By |2016-03-29T11:14:54+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Ահաբեկչություն քրիստոնյաների դեմ

Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի զբոսայգու մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել: Զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են: Զբոսայգին մարդաշատ էր եղել, քանի որ քրիստոնյաները ընտանիքներով զբոսայգի էին եկել Զատկի տոնի առիթով: Պայթյունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ շատերը տուն էին վերադառնում: Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել [...]

By |2016-03-28T14:00:29+04:00March 28th, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկները նշեցին Սուրբ Հարության տոնը

Կաթոլիկ աշխարհը տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Մարտի 26-ի երեկոյան Հռոմի Պապ  Ֆրանցիսկ I-ը  Հարության տոնի եկեղեցական հանդիսավոր  արարողություն էր կատարել սուրբ Պետրոսի տաճարում: Արարողության ժամանակ Պապը  մկրտել էր 12 մարդու, որոնցից ամենակրտսերը 21տարեկան էր, իսկ ավագը` 60: Նրանցից  վեցը ալբանացիներ են, չինացի, կամերունցի, իտալացի, հնդիկ և Իտալիայում  Հարավային Կորեայի  դեսպանը կնոջ հետ: Մարտի [...]

By |2016-03-28T13:44:56+04:00March 28th, 2016|Նորություններ|0 Comments

Դ. Քեմերոնը ելույթ է ունեցել  Հարության տոնի առթիվ

BBC- ի տեղեկացմամբ `Սուրբ  Հարության տոնի առիթով  ավանդական ելույթով հանդես էր եկել   Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նա հայտարարել էր, որ ահաբեկչական սպառնալիքի  առկայության պայմաններում Մեծ Բրիտանիան  միասնական ճակատով պետք է  պաշտպանի քրիստոնեական արժեքները: << Բրիտանիան պետք է հպարտանա, որ քրիստոնեական երկիր է, որ քրիստոնեական արժեքներ է դավանում >>-ասել էր  Քեմերոնը: Նա  նշել էր, որ [...]

By |2016-03-28T13:31:44+04:00March 28th, 2016|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ի նախագահը քրիստոնյաներին միաբանվելու կոչ է արել

Սպիտակ Տան մամուլի ծառայության տեղեկացմամբ` ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման  Հարության տոնի նախօրեին բոլոր քրիստոնյաներին  միաբանվելու կոչ էր արել: << Սա այն ժամանակն է, երբ պետք է հիշենք  մեզ համար կատարված Զոհը և ի սրտե աջակցենք   բոլոր նրանց, ովքեր տառապում են, գտնվում են ծանր իրավիճակներում>>-հայտարարել էր Օբաման և շարունակել.<<Սակայն ժամանակն է նաև, երբ պետք  է ուրախանանք, [...]

By |2016-03-28T13:30:03+04:00March 28th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top