ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել իսլամիստ գրոհայիններից ազատագրված հինավուրց Պալմիրա քաղաքի վերականգման համար: Այս մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:<< ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծված հիմնադրամին կամավոր գումարներ են փոխանցում կազմակերպության անդամ երկրները Պալմիրայի վերականգնման համար կօգտագործվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեից դուրս գումարները: Ներկայումս այդ հիմնադրամի հաշվին կա ավելի քան 2.5 միլիոն եվրո >>- ասել էր Միտրոֆանովան: Նրա խոսքով Սիրիայում ընթացող պատերազմի 4 տարիների ընթացքում ավերվել են 10 հազար հուշարձաններից 300-ը: Պալմիրայի բազմաթիվ պատմական հուշարձաններ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ավանդության համաձայն Պալմիրա քաղաքը հիմնել է Սողոմոն թագավորը: Պալմիրան ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկն էր, որը գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում` Դամասկոսի և Եփրատի միջև: Նշենք, որ իսլամական պետություն խմբավորման գրոհայինները քաղաքը գրավել էին նախորդ տարվա մայիսին, բարբարոսաբար ավերել են մինչև երկու հազար տարվա հնություն ունեցող մեծարժեք հուշարձաններ` այդ թվում քաղաքի ամենամեծ կառույցը`Բելի տաճարը, որը կառուցվել էր մեր թվարկության 32թվականին Հռոմի Տիբերիոս կայսեր օրոք: