Լոս – Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը  մեկնաբանել է Պակիստանում քրիստոնյաների դեմ կատարված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 72 մարդ, այդ թվում 29 երեխա: <<Այն ինչ տեղի է ունենում բացասաբար է  անդրադառնում բոլոր մուսուլմանների վրա: Մենք, որպես քրիստոնյաներ աղոթում ենք , որպեսզի Աստված մխիթարի զոհվածների հարազատներին, աղոթում ենք մուսուլմանական երկրներում բնակվող քրիստոնյաների պաշտպանության համար, աղոթում ենք  հալածվող եկեղեցիների համար: Սակայն նման ահաբեկչությունների պատճառով պետք չէ  բացասական կարծիք կազմել բոլոր մուսուլմանների մասին: Շատ մուսուլմաններ  դեմ են ահաբեկչություններին, դեմ են  այն չարագործություններին, որ կատարում են իսլամիստ ծայրահեղականները  Ալլահի  և իսլամի անունից>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը:Նրա խոսքով  կարևոր է գիտակցել, որ  ոչ բոլոր մուսուլմաններն են  արմատական, բազմաթիվ մուսուլմաններ դեմ  են << Իսլամական պետությանը>>, դեմ են ծայրահեղականներին: <<Մենք որպես հավատացյալ մարդիկ  պետք է աղոթենք: Ես հավատում եմ  մուսուլմանների մեջ արթնության հնարավորությանը>>-եզրափակել էր հովիվը: