Իտալական L’Unita թերթում տպագրված սոցիալական հարցումների արդյունքների համաձայն Իտալիայի բնակչության կեսն է իրեն կաթոլիկ համարում: Հարցվածների 20%-ը իրեն աթեիստ է համարում, նույն թվով մարդիկ անորոշ են արտահայտվել իրենց կրոնական համոզմունքների մասին: Մոտ 4%-ը իրենց համարել են ուղղափառ կամ բողոքական , իսկ 2%-ը բուդդայականության հետևորդ: Եվ միայն 1%-ն է հրեականության, հինդուիզմի և մուսուլմանության հետևորդ: