Սիրիայի կառավարական բանակը  ռուսական  օդուժի աջակցությամբ իսլամիստ գրոհայիններից  ազատագրել է Էլ-Կարյաթեին քաղաքը, որտեղ նախկինում քրիստոնյաներ էին բնակվում: Քաղաքը գտնվում է Հոմս նահանգի հյուսիս արևմուտքում` վերջերս ազատագրված Պալմիրա հինավուրց քաղաքից  100կմ հեռավորության վրա: Իսլամիստները քաղաքը գրավել էին  անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ավերել էին  քրիստոնեական տաճարը, մանապատժի  ենթարկել  խաղաղ բնակիչների, իսկ մի քանի հարյուր բնակչի էլ, որոնց մեծ մասը   քրիստոնյա է, գերության են տարել:  Էլ-Կարյաթեին քաղաքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ իսլամիստ գրոհայինների համար: