Կայանալու է որբության հարցերին նվիրված համառուսաստանյան կոնֆերանս
Մարտի 24-25-ը Մոսկվայում կայանալու է << Մինչև վերջինը>> կոչվող համառուսաստանյան կոնֆերանսը, որը կազմակերպել է <<Ռուսաստանը առանց որբերի>> միությունը: Կոնֆերանսը նպատակ ունի Ռուսաստանի բոլոր շրջաններից հրավիրված հազարավոր պատգամավորներին ոգևորել օգնելու յուրաքանչյուր ծնողազուրկ երեխայի համար ընտանիք կամ էլ աջակցության խումբ գտնելու հարցում: Հրավիրվում են մասնակցելու այն եկեղեցիների հովիվները և ծառայողները, որտեղ բացակայում է ծնողազուրկ կամ լքված երեխաների [...]
Արքեպիսկոպոս Ժ.Կ.Ժանբար.Սիրիայի քրիստոնյաները չեն հեռանա իրենց հայրենիքից
Սիրիայի Հալեպ քաղաքի հունա–կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ժան Կլեման Ժանբարը << Եկեղեցու օգնությունը կարիքավորներին>> կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ սիրիացի քրիստոնյաները մտադիր չեն հեռանալ երկրից: <<Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մենք շարունակելու ենք ապրել մեր երկրում և այս որոշման պատճառը մեր եկեղեցու պատմությունն է: Մեր եկեղեցին եղել է առաջին քրիստոնյաների [...]
Հրատարակվելու է Մեծ Բրիտանիայի թագուհու գիրքը
Ընթացիկ տարվա ապրիլին Լոնդոնում լույս է տեսնելու Եղիսաբեթ 2-րդ թագուհու գիրքը, որը կոչվում է << Ծառայող թագուհին և Արքան, ում նա ծառայում է>>: Գրքի հրատարակությունը թագուհու ծննդյան 90ամյակի առթիվ է: Դա փոքր, գեղեցիկ նկարազարդված գիրք է լինելու, որում հավաքված են թագուհու բոլոր խոսքերը Հիսուսի և հավատքի մասին: Եղիսաբեթ թագուհին պատմել է իր կյանքում Հիսուս Քրիստոսի [...]
Իսլամիստները ազատ են արձակել ասորի 43 քրիստոնյաների
Invictory կայքի տեղեկացմամբ` Սիրիայի իրավապաշտպան խմբերը հաստատել են, որ Սիրիայում փրկագնի դիմաց իսլամիստ գրոհայինները ազատ են արձակել ասորի 43 քրիստոնյաների, որոնց առևանգել էին նախորդ տարվա փետրվարին: << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները յուրաքանաչյուր անձի համար ստացել են 100 հազար դոլար: Ասորի դեմոկրատական կազմակերպության համաձայն սկզբում գրոհայինները պահանջել էին 18 միլիոն դոլար, սակայն մի քանի ամիս տևած [...]
Պատրիարք Կիրիլը պատրաստ է ելույթ ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսում
RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարի այն հարցին, արդյոք Պատրիարքը ցանկություն ունի Հռոմի Պապի նման ելույթ ունենալ ԱՄՆ-ի Կոնգրեսում, Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պատասխանել էր. << Լավ կլիներ, եթե ինձ հնարավորություն տրվեր ելույթ ունենալ ամերիկյան կոնգրեսում: Ես պատրաստ եմ մարդկանց դիմել ցանկացած լսարանում: Ելույթ եմ ունեցել խորհրդարաններում, կառավարությունների առաջ, իսկ յուրաքանչյուր կիրակի խոսում [...]
Ալ Ազհար համալսարանի Գերագույն իմամին հրավիրել են Վատիկան
Վատիկանում Պապը ընդունել էր Միջկրոնական երկխոսության հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ժան Լուի Տորանին և նրա քարտուղար Միգել Անխել Այուսո Գիքսոտին: Մի քանի օր առաջ Այուսո Գիքսոտը Կահիրեում այցելել էր սունի մուսուլմանական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը և հանդիպել էր Գերագույն իմամ Ահմադ Ալ Թաիբի տեղակալի` Աբբաս Շումանի հետ: Հանդիպումը անցել էր բարեկամական մթնոլորտում: Այուսո [...]
Գերմանիայի փախստականների ճամբարներում մուսուլմանները հալածում են քրիստոնյաներին
Դյուսելդորֆում կայացած էկումենիկ ծառայության ժամանակ Գերմանիայի Քյոլն քաղաքի արքեպիսկոպոս, կարդինալ Ռայներ Վյոլկեն նախազգուշացրել է Գերմանիայում և Եվրամիության մյուս երկրներում մուսուլման փախստականների կողմից քրիստոնյա գաղթականների հասցեին հնչող սպառնալիքների վերաբերյալ: << Մտահոգիչ է, որ քաղաքական գործիչները և իշխանությունները լրջորեն չեն ընդունում այդ սպառնալիքները: Քրիստոնյաների հալածանքները նրանց մտահոգող թեմա չի>>-ասել էր կարդինալը: Նրա խոսքով Գերմանիան պետք է ավելի [...]
Պակիստանի դատարանը քրիստոնյա ամուսիններին մահապատժի է դատապարտել
Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել քրիստոնյա ամուսինների: Շաֆկաթ Էմանուել Մասիհին և նրա կնոջը`Շահուֆտ Քաուսարին մեղադրում են աստվածանարգության հոդվածի համաձայն: Նրանք իբրև թե աստվածանարգող հաղորդագրություններ են ուղարկել մուսուլման հոգևորականների: Ամուսինները բողոքարկել են դատարանի վճիռը: Գերագույն դատարանը մտադիր է բողոքը քննարկել մարտի 5-ին: Deccan Chronicle-ի տեղեկացմամբ Շաֆքաթ Մասիհը անդամալույծ է, ոտքերը կաթվածահար են և բանտում նրա առողջական [...]







