Ֆրանցիսկ I-ը կոչ է արել վերացնել մահապատիժը
Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ Հռոմի Պապը բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ կառավարողների խղճին, որպեսզի միջազգային համաձայնություն ձեռք բերվի մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին Հռոմում կայանալու է <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը: Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա մահապատիժը վերացնելու գործընթացում [...]
Բրիտանացի գիտնականները Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի վրա
Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները Հակոբ թագավորի Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա: Այդ թիթեղը մասնագետները ստեղծել են օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով: Թիթեղը ունի եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության հանդեպ, պիտանելիությունը Ցելսիուսի 190 աստիճանի պայմաններում մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում պիտանելիությունը անսահմանափակ է: [...]
Ամերիկյան Ջորջիա նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է քրիստոնյա հոգևորականներին պաշտպանող օրենք
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրինագիծ, որը հայտնի է Հովիվների պաշտպանության փաստաթուղթ անունով: Oրինագծին կողմ է քվեարկել 160 պատգամավոր: Այն պաշտպանում է հոգևորականներին, որոնք չեն ցանկանում կատարել միասեռ զույգերի ամուսնական արարողությունները: << Հոգևորականները ստիպված չեն լինի կատարելու արարողություններ, որոնք խախտում են նրանց հավատքի ազատ դավանության իրավունքը>>-ասված է օրինագծում: Բացի դա օրենքում նշված է, [...]
Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը
Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը փետրվարի 19-21-ը այցելել էր Բրազիլիա և ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում Պատրիարքը հանդիպել էր երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր ջերմ և բարեկամական մթնոլորտում: Պատրիարքը պատմել էր Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին միջազգային իրավիճակը, հատկապես Սիրիայի դեպքերը: [...]
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը կայցելի Հայաստան
Հայկական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարվել է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը կայացել էր Մայր աթոռում փետրվարի 16-20-ը: Ներկայումս Վատիկանը և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը բանակցություններ են վարում այցի կազմակերպչական հարցերի շուրջ: Որոշվելու է այցի ամսաթիվը և կաթոլիկ Հովվապետի այցելության [...]
Պատրիարք Կիրիլը այցելել է Անտարկտիդա
Ռուսական արշավախմբի ղեկավար Վալերի Լուկինի հրավերով Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը փետրվարի 17-ին այցելել էր Անտարկտիդայի Վաթերլո կղզում գտնվող Բելլինգսհաուզենի անվան հետազոտական կայանը: Պատրիարքը աղոթքի ծառայություն էր կատարել Սուրբ Երրորդության տաճարում, որը գտնվում է կայանի տարածքում: Կայանում բնակվում են 15 հետազոտողներ և ուղղափառ քահանան: Պատրիարքը հանդիպել էր նաև տաճարի մյուս այցելուների հետ, կիսվել տպավորություններով: <<Իմ [...]
Հռոմի Պապը քննադատել է միլիարդատեր Տրամպին
Սպիտակ Տունը չի մեկնաբանելու վեճը, որ ծագել է Հռոմի Պապի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Տրամպի միջև: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Հայտնի է դարձել, որ Մեքսիկա կատարած այցից հետո տուն վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապը քննադատել էր Մեքսիկայի հետ սահմանում պատ կառուցելու վերաբերյալ Տրամպի պահանջը: [...]
Հալեպի հայ ավետարանական հովիվը հարցազրույց է տվել CBN News-ին
Սիրիայի Հալեպ քաղաքի հայ ավետարանական եկեղեցու հովիվ, գերապատիվ Հարութը CBN News-ին տված հարցազրույցում ասել էր.<<Մեր կյանքը վտանգված է և մեծ պատասխանատվություն ենք զգում այն մարդկանց հանդեպ, ում ծառայում ենք: Այս վիրավոր երկիրը կարիք ունի Սուրբ Հոգով լցված մարդկանց: Պետք է մշտապես լինենք մեր հավատացյալների կողքին, պաշտպանենք եկեղեցիները, դպրոցները , համայնքը>>-ասել էր հովիվը: Իսկ <<Մտադիր չեք [...]







