Monthly Archives: March 2016

Ֆրանցիսկ I-ը առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի

Նոբելյան մրցանակաբաշխության  կոմիտեի  ներկայացուցիչները հայտնել են, որ 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թիվը աննախադեպ մեծ է: Այդ մրցանակին են առաջադրվել 376թեկնածուներ: Նրանցից 228-ը մասնավոր անձինք են, իսկ  148-ը կազմակերպություններ: Կոմիտեի համաձայն Խաղաղության մրցանակի թեկնածուների թվում է  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Պապը այդ մրցանակի թեկնածու էր  առաջադրվել նաև 2014թվականին:

By |2016-03-03T13:40:20+04:00March 3rd, 2016|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում մեծացել է հավատքի ազատության խախտման դեպքերի թիվը 

Christiantoday-ի համաձայն  վերջին երեք տարիներին ԱՄՆ-ում  հավատքի ազատության խախտումների թիվը  կրկնապատկվել է: Այս մասին տեղեկացվում է Տեխասի << Ազատության ինստիտուտի>> հերթական հաշվետվությունում: Հավատքի ազատության խախտումների թեմայով առաջին հաշվետվությունը հրապարակվել էր 4 տարի առաջ, որում գրանցված էր  600 դեպք, սակայն այս տարվա զեկույցում  այդ խախտումների թիվը կազմել 1285: << Հավատքի դեմ հարձակումների և ճնշումների  դեպքեր են [...]

By |2016-03-03T13:39:04+04:00March 3rd, 2016|Նորություններ|0 Comments

Մոսկվան մտահոգված է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրով

Մոսկվան անհանգստացած է  Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ճակատագրով:Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 31-րդ նստաշրաջանում:<< Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում  Մերձավոր Արևելքի  քրիստոնյաների և   կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների ճակատագիրը: Կցանկանայի  ուշադրություն  հրավիրել վերջերս Հավանայում Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապի համատեղ հայտարարությանը, որում  միջազգային հանրությանը  կոչ է արվում  [...]

By |2016-03-02T12:55:06+04:00March 2nd, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը զրուցել է Instagram ցանցի ստեղծողներից Քևին Սիստրոմի հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկ  I-ը Վատիկանում ընդունել էր  Instagram  սոցիալական ցանցի  ստեղծողներից   Քևին Սիստրոմին: Նրանք զրուցել էին տարբեր թեմաների շուրջ,  այդ  թվում,  թե ինչպիսի նշանակություն կարող է ունենալ  տեսողական պատկերը` մասնավորապես լուսանկարը  տարբեր լեզուներով խոսող և  տարբեր մշակույթի  ներկայացուցիչներին միաբանելու  հարցում: Սիստրոմը Պապին նվիրել էր գիրք, որում զետեղված են  Instagram սոցիալական ցանցի   ամենահետաքրքիր   10 լուսանկարներ`  աշխարհի  [...]

By |2016-03-02T12:53:30+04:00March 2nd, 2016|Նորություններ|0 Comments

Վրաստանում սկսվել է << Կյանքի խոսք>> միջազգային միության  կոնգրեսը

Invictory  կայքի համաձայն  մարտի 1-5-ը  Վրաստանում անցկացվում է << Կյանքի խոսք>> միջազգային միության  կոնգրեսը, որին մասնակցում են  հովիվներ տարբեր երկրներից:  Շվեդիայի պատվիրակության կազմում են Կարլ Գուստավ Սեվերինը և Իոակիմ Լյունդկվիստը, << Կյանքի խոսք>> միջազգային միության նախագահ Քրիստիան Օկերհիելմը, Մոսկվայից` Մաթս Օլա Իսհոելը և Օլեգ Պոպովը, Հայաստանից` Արթուր Սիմոնյանը և Բագրատ Բեկչյանը, Նիժնեվարտովսկից` Վասիլի Վիտյուկը և [...]

By |2016-03-02T12:52:15+04:00March 2nd, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանում  մահապատժի են ենթարկել  իսլամիստ ծայրահեղականի

Փետրվարի 29-ին  Պակիստանում   կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել իսլամիստ Մումթազ Կադրիին: Նա Փենջաբի  նահանգապետ  Սալման Թասիրի թիկնապահն էր: Կադրին  2011թվականի հունվարին սպանել էր Թասիրին,քանի որ  նահանգապետը պաշտպանել  էր  աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահապատժի դատապարտված քրիստոնյա Ասիա Բիբիին: Պակիստանում  ծայրահեղական իսլամիստները Մումթազ Կադրիին հերոս են  համարում, ուստի իշխանությունները  մահապատժի ժամանակ ձեռք էին առել  անվտանգության  խստացված միջոցներ: Երկրի  [...]

By |2016-03-02T12:50:53+04:00March 2nd, 2016|Նորություններ|0 Comments

Աստվածաշունչը թարգմանելու են բելառուսերեն

Աստվածաբանության դոկտոր, հրեագետ  Իրինա Դուբենեցկայան հայտարարել է Աստվածաշունչը բելառուսերեն թարգմանելու նախագծի մասին: << Բելառուսը Եվրոպայում  միակ պետությունն է, որ  չունի  ազգային լեզվով Աստվածաշնչի  ամբողջական թարգմանությունը >>- ասել էր Դուբենեցկայան: Նրա խոսքով  մասնագետների խումբը  սկսել է իրականացնել այդ նախագիծը: Թարգմանության  վրա աշխատում է 10 մարդ` հրեագետներ, բանասերներ, աստվածաբաններ, Աստվածաշնչի մասնագետներ,  թարգմանիչներ   Չեխիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, [...]

By |2016-03-01T16:21:05+04:00March 1st, 2016|Նորություններ|0 Comments

Մեծ Բրիտանիայում համասեռամոլության վերաբերյալ  բացասական կարծիքի համար համալսարանից հեռացրել են քրիստոնյա ուսանողի

The Independent-ի տեղեկացմամբ `Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ  քաղաքի համալսարանի ղեկավարությունը  մագիստրատուրայից հեռացրել է Ֆելիքս Նգոլեին: Վերջինս Facebook-ի իր էջում Ղևտացիների գրքից հատված էր տեղադրել, որում խստորեն դատապարտվում է համասեռամոլությունը: Համալսարանի ղեկավարությունը Նգոլեին հեռացնելու  որոշումը  բացատրել  է այն հանգամանքով, որ իրենք չեն դատապարտում ուսանողի տեսակետը, սակայն   սոցիալական ցանցում նման գրառման տեղադրումը կարող է վիրավորել  համասեռամոլներին:   Ֆելիքս Նգոլեն [...]

By |2016-03-01T14:11:10+04:00March 1st, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top