Invictory կայքի համաձայն մարտի 1-5-ը Վրաստանում անցկացվում է << Կյանքի խոսք>> միջազգային միության կոնգրեսը, որին մասնակցում են հովիվներ տարբեր երկրներից: Շվեդիայի պատվիրակության կազմում են Կարլ Գուստավ Սեվերինը և Իոակիմ Լյունդկվիստը, << Կյանքի խոսք>> միջազգային միության նախագահ Քրիստիան Օկերհիելմը, Մոսկվայից` Մաթս Օլա Իսհոելը և Օլեգ Պոպովը, Հայաստանից` Արթուր Սիմոնյանը և Բագրատ Բեկչյանը, Նիժնեվարտովսկից` Վասիլի Վիտյուկը և այլոք: Հանդիպման գլխավոր թեման <<Կյանքի խոսք>> շարժման ինքնության խորացված ըմբռնումն է, ինչպես նաև արդի բազմաթիվ հարցերին պատասխանելը, միջազգային նպատակների հաստատումը և այլն: