Daily Archives: March 23, 2016

  • Վրաց Պատրիարքը խնդրել  է վերանայել ցմահ բանտարկության հոդվածը

Վրաց Պատրիարքը խնդրել  է վերանայել ցմահ բանտարկության հոդվածը

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վրաստանի Կաթողիկոս –Պատրիարք Իլիա II-ը  Սուրբ Երրորդության տաճարում կատարած քարոզի ժամանակ  դիմել էր երկրի իշխանություններին` խնդրելով  վերանայել  ցմահ բանտարկության  հոդվածը:  <<Ազատազրկման վայրերում պահվում են ցմահ բանտարկված անձինք: Նրանք ոչ մի հույս չունեն, որ երբևիցե  կվերադառնան հասարակություն, ընտանիքի մոտ: Ցմահ բանտարկությունը  ծանրագույն  պատիժ է: Կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է ի նկատի

  • Լեհաստանի կառավարությունը բողոքել է Պապի արձանը պղծելու համար

Լեհաստանի կառավարությունը բողոքել է Պապի արձանը պղծելու համար

Կիևում Լեհաստանի դեսպանությունը   բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը  Հովհաննես-Պողոս  II Պապի հուշարձանը պղծելու համար: Վերջերս անհայտ անձինք  կտրել էին Լվովի շրջանի Դրոգոբիչ քաղաքում գտնվող Պապի արձանի ձեռքը : Բողոքի նոտայում Լեհաստանի կառավարությունը << խոր մտահոգություն է>> հայտնում այդ դեպքի առիթով: Տեղի իրավապահների կարծիքով հանցագործները ցանկացել էին    արձանից կտրած մասը վաճառել  մետաղ  գնողներին: 

  • Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Եվրոպայի րաբբիների  խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի  Պինհաս Գոլդշմիդտը  իսլամական ծայրահեղականությունը անվանել է բացարձակ չար և ֆաշիզմ:<< Պետք է իսլամական ֆաշիզմը ընդունենք որպես բացարձակ չար և միավորենք մեր ջանքերը պայքարելու դրա դեմ: Միայն այսպես  կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում>>-ասել էր Պ. Գոլդշմիդտը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ցավակցել էր Բելգիայի ժողովրդին, զոհերի

  • Ս. Ռյախովսկին  ցավակցել է Բելգիայի ժողովրդին

Ս. Ռյախովսկին  ցավակցել է Բելգիայի ժողովրդին

Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս,  Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին  Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է  Բրյուսելում  ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին: << Վերջերս  ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում  ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք  Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում

  • Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Քրիստոնյա  առաջնորդները իրենց ցավակցությունն են հայտնել Բելիգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որին զոհ է գնացել առնվազն 34 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել:  Բելգիայի իշխանություններին ուղարկված հեռագրում  Հռոմի Պապ Ֆրացիսկ I-ը ցավակցություն է հայտնել , խստորեն դատապարտել  ահաբեկչությունը և Աստծուց խաղաղություն  է խնդրել: Բելգիայի թագավոր Ֆիլիպին  իր ցավակցությունն է հայտնել նաև Ռուս   եկեղեցու