Daily Archives: March 15, 2016

Աշխարհում մեծացել է  տնտեսական  անհավասարությունը

Աղքատության դեմ պայքարի Oxfam բարեգործական կազմակերպությունը ներկայացրել է տնտեսական անհավասարության վերաբերյալ  ավանդական զեկույցը, համաձայն որի  աշխարհի բնակչության  կեսի (մոտ 3.6 միլիարդ մարդ)  կարողությունը   հավասար է 62 ամենահարուստ  մարդկանց ունեցվածքին:  Զեկույցի համաձայն աշխարհի ամենահարուստ 62 մարդկանց  գրեթե կեսը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 17-ը Եվրոպայից են, մյուսները Չինաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից , ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից են:  Ի դեպ 

Ավետարանության  մեծ ծառայություն Տեխասում

Charisma News-ի տեղեկացմամբ` Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքի  <<AT &T>>  մարզադաշտում  տեղի էր ունեցել  ԱՄՆ-ում ավետարանական ամենազանգվածային ծառայությունը, որին ներկա էր  եղել  գրեթե 82հազար մարդ, իսկ 123 երկրներում ավելի քան 350 հազար մարդ ծառայությունը դիտել էր համացանցով կամ հեռուստատեսությամբ: Ավետարանական այս ծառայությունը կազմակերպել և անցկացրել էր Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի  <<Հունձք>> եկեղեցին, որի ավագ հովիվը հայտնի ավետարանիչ

Իսլամիստները այրում են քրիստոնեական գրքերը

Fides -ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորման  գրոհայինները  համացանցում տեսահոլովակ են տեղադրել, որում  պատկերված է, թե ինչպես են այրում քրիստոնեական գրքերը Իրաքի Մոսուլ քաղաքում: Իսլամիստ գրոհայինը  խարույկի մեջ է նետում  գրքերը, որոնց կազմերի վրա խաչեր են պատկերված: Տեսահոլովակը կոչվում է<Կրթության   հարցերով խորհուրդը  ոչնչացնում է  քրիստոնեական  կրթության հետ կապ ունեցող գրքերը>>:  Fides  գործակալության  Մոսուլի աղբյուրները տեղեկացրել են,

Հռոմի Պապը կայցելի Լեհաստան

Վատիկանը պաշտոնապես հայտարարել է, որ  ընթացիկ տարվա հուլիսի 27-31-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  կայցելի Լեհաստան ` մասնակցելու Կրակովում կայանալիք  Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառմանը: Չնայած Վատիկանը չի հաղորդել Պապի այցի  ծրագրի մասին, սակայն լեհական մամուլը արդեն տեղեկացնում է այցի որոշ մանրամասնությունների վերաբերյալ:  Առաջին օրը Ֆրանցիսկ I-ը հանդիպելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի , իսկ հետո  կաթոլիկ

GNPI-ն նոր տեսահոլովակ է  նկարահանել

Good News Productions Intl (GNPI) ծառայության գործընկերները  12 երկրներից միասին տեսահոլովակ են նկարահանել, որում երգում են 117-րդ Սաղմոսը: GNPI-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 12 ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր Սաղմոսը երգում են 8 լեզուներով: Տեսահոլովակում ներկայացված  են նաև  այդ ժողովուրդների երաժշտական գործիքները: << Մենք հուսով ենք, որ տեսահոլովակը դրական հույզեր կառաջացնի>>-ասել են  GNPI-ի ներկայացուցիչները: Նշենք, որ