Աստվածաբանության դոկտոր, հրեագետ Իրինա Դուբենեցկայան հայտարարել է Աստվածաշունչը բելառուսերեն թարգմանելու նախագծի մասին: << Բելառուսը Եվրոպայում միակ պետությունն է, որ չունի ազգային լեզվով Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը >>- ասել էր Դուբենեցկայան: Նրա խոսքով մասնագետների խումբը սկսել է իրականացնել այդ նախագիծը: Թարգմանության վրա աշխատում է 10 մարդ` հրեագետներ, բանասերներ, աստվածաբաններ, Աստվածաշնչի մասնագետներ, թարգմանիչներ Չեխիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Բելառուսից: