Նախկին հինդուիստը քրիստոնեություն է քարոզում
God Reports-ի տեղեկացմամբ Կոշ Դահալը խիստ բացասաբար էր վերաբերվում քրիստոնեությանը: Լինելով հինդուիզմի ակտիվ հետևորդ և Նեպալի հասարակության բարձր խավի ներկայացուցիչ`նա չէր մտածում, որ երբևիցե կարող է քրիստոնեություն ընդունել: Ամեն օր Դահալին պատկանող անասնաբուժական կլինիկա էր այցելում ավետարանական մի հովիվ, ով կոչ էր անում ընդունել Հիսուսին: Վերջապես Դահալը ցանկանալով ապացուցել քրիստոնեական ուսմունքի կեղծ լինելը հովվին առաջարկում [...]
Եպիսկոպոսական եկեղեցին չի փոխում վերաբերմունքը միասեռ կապերի վերաբերյալ
ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդական ժողովի ժամանակ ավագ եպիսկոպոս Մայքլ Քերին հայտարարել էր, որ իրենք պետք է շարունակեն աջակցել միասեռ ամուսնություններին: <<Մեր եկեղեցին տուն է բոլոր մարդկանց համար և չենք պատրաստվում փոխել մեր վերաբերմունքը: Եպիսկոպոսական եկեղեցին պետք է շարունակի տարածել Հիսուսի սիրո վկայությունը բոլորին, առանց բացառության >>-հայտարարել էր եպիսկոպոսը: Նախորդ ամիս Մեծ Բրիտանիայում կայացել էր Անգլիկան [...]
Մոսկվայի Պատմության պետական թանգարանում կբացվի հայկական ցուցահանդես
Մոսկվայի Պատմության պետական թանգարանում բացվելու է << Հայաստան. Գոյության առասպելը>> խորագիրը կրող ցուցահանդեսը,որում ցուցադրվելու են Հայաստանի Ազգային թանգարանի, Սուրբ Էջմիածնի թանգարանի և Մատենադարանի ցուցանմուշներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայանալու է մարտի 10-ին և կշարունակվի մինչև հունիսի 13-ը: Առաջին անգամ ռուս հասարակության լայն խավերին ներկայացվելու են ավելի քան 160 ցուցանմուշներ, այդ թվում 13-15-րդ դարերի խաչքարեր, եկեղեցական արարողությունների [...]
Դատարանը տուգանել է քրիստոնյա կնոջը վիրավորած ընկերությանը
Կանադայի Օնտարիո նահանգում Մարդու իրավունքների դատարանի որոշմամբ ընկերությունը փոխհատուցում է վճարելու քրիստոնյա կնոջը աշխատանքի չընդունելու, միաժամանակ նրա արժանապատվությունը և կրոնական համոզմունքները վիրավորելու համար: Բեթանի Պակետեն Սուրբ Երրոդության արևմտյան համալսարանի շրջանվարտ է և ցանկանում էր որպես գիդի օգնական ստաժավորում անցնել Amaruk Wilderness ընկերությունում: Սակայն նրա թեկնածությունը մերժել էր ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ֆրագասին: Մերժման հետ միասին [...]
Սուրբ Պետրոսի հրապարակում Պ. Դոմինգոն երգելով է ողջունել Պապին
<<L’Osservatore Romano>> թերթի տեղեկացմամբ`Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի ավանդական ելույթի ժամանակ ներկա էր եղել համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն: Նա երգել էր և ողջունել Ֆրանցիսկ I-ին: <<Ես շատ եմ ցանկանում գեղեցիկ մի օր երգել Ֆրանցիսկ Պապի համար: Նրա մտքերը շատ հոգեհարազատ են ինձ: Ես երազում եմ ելույթ ունենալ նրա համար, ինչպես [...]
Վատիկանի մանկական հիվանդանոցում փոխպատվաստել են արհեստական սրտի նոր մոդել
Վատիկանի մանկական <<Bambino Gesù>> հիվանդանոցում աշխարհում առաջին անգամ փոխպատվաստել են արհեստական սրտի նոր մոդել: Այս մասին տեղեկացրել է հիվանդանոցի մամուլի ծառայությունը: 16-ամյա աղջիկը տառապում էր սրտի ծանր հիվանդությունից և կարող էր մահանալ: Արհեստական սիրտը աղջկան հնարավորություն է տվել ապրել մինչև համապատասխան դոնոր գտնելը: Նշենք, որ արհեստական սրտի նոր մոդելը ` HeartMate III-ը արդեն թույլատրվել է [...]
Թուրք հնագետները ուսումնասիրելու են ստորջրյա տաճարի ավերակները
Թուրք հնագետների խումբը մտադիր է ուսումնասիրել Մարմարե ծովի հատակին գտնվող Վորդոնիս կղզին, որը Ստամբուլի առափնյա շրջանից մոտ 700 մետր հեռավորության վրա է: Այդ կղզում գտնվում են Կոստանդնուպոլսի պատրիարք, լուսավորիչ Ֆոտի Մեծի կողմից կառուցված ուղղափառ տաճարի ավերակները: Տաճարը կառուցվել էր 1200 տարի առաջ, սակայն 1010 թվականի երկրաշարժի պատճառով կղզու հետ միասին սուզվել էր ջրի տակ: Վորդոնիսի [...]
Նախկին Գլխավոր րաբբին արժանացել է Թեմփլթոնի հեղինակավոր մրցանակի
Բրիտանական լրատվամիջոցների համաձայն`Մեծ Բրիտանիայի նախկին Գլխավոր րաբբի Ջոնաթան Սաքսը արժանացել է Թեմպլթոնյան հեղինակավոր մրցանակի: Ջ. Սաքսը մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է: Մրցանակի է արժանացել միջկրոնական երկխոսության ամրապնդման, ծայրահեղականության և անհանդուրժողականության դեմ պայքարի համար: Նշենք, որ այդ մրցանակը կրում է անգլիացի հայտնի գործարար, բարեգործ, բողոքական քրիստոնյա Ջոն Թեմփլթոնի անունը: 1987թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ջոն [...]







