Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Վատիկանում ընդունել էր Instagram սոցիալական ցանցի ստեղծողներից Քևին Սիստրոմին: Նրանք զրուցել էին տարբեր թեմաների շուրջ, այդ թվում, թե ինչպիսի նշանակություն կարող է ունենալ տեսողական պատկերը` մասնավորապես լուսանկարը տարբեր լեզուներով խոսող և տարբեր մշակույթի ներկայացուցիչներին միաբանելու հարցում: Սիստրոմը Պապին նվիրել էր գիրք, որում զետեղված են Instagram սոցիալական ցանցի ամենահետաքրքիր 10 լուսանկարներ` աշխարհի տարբեր վայրերից :Դրանց թվում են կադրեր Նեպալի երկրաշարժից, Մերձավոր Արևելքի գաղթականների կյանքից և այլն: Հանդիպումից հետո ` Քևին Սիստրոմը Facebook-ի իր էջում գրել էր.<<Այսօր պատիվ ունեցա հանդիպել Ֆրանցիսկ I Պապի հետ: Դա իմ կյանքի ամենանշանավոր տպավորությունն է >>: