Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թիվը աննախադեպ մեծ է: Այդ մրցանակին են առաջադրվել 376թեկնածուներ: Նրանցից 228-ը մասնավոր անձինք են, իսկ 148-ը կազմակերպություններ: Կոմիտեի համաձայն Խաղաղության մրցանակի թեկնածուների թվում է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Պապը այդ մրցանակի թեկնածու էր առաջադրվել նաև 2014թվականին: