Մոսկվան անհանգստացած է Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ճակատագրով:Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 31-րդ նստաշրաջանում:<< Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների ճակատագիրը: Կցանկանայի ուշադրություն հրավիրել վերջերս Հավանայում Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապի համատեղ հայտարարությանը, որում միջազգային հանրությանը կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռք առնել դադարեցնելու այդ տարածաշրջանից քրիստոնյաների զանգվածային գաղթը>>-ասել էր Սերգեյ Լավրովը: Նա հույս էր հայտնել, որ այդ կոչը արձագանք կգտնի միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: