Վատիկանի մանկական <<Bambino Gesù>> հիվանդանոցում աշխարհում առաջին անգամ  փոխպատվաստել են արհեստական սրտի նոր մոդել: Այս մասին տեղեկացրել է հիվանդանոցի մամուլի ծառայությունը: 16-ամյա աղջիկը տառապում էր սրտի ծանր հիվանդությունից և կարող էր մահանալ: Արհեստական սիրտը  աղջկան հնարավորություն է տվել   ապրել  մինչև համապատասխան դոնոր գտնելը: Նշենք, որ արհեստական  սրտի նոր մոդելը ` HeartMate III-ը արդեն թույլատրվել է օգտագործել Եվրոպայում, իսկ ԱՄՆ-ում մոդելը  կլինիկական փորձարկություն  է  անցնում: