<<L’Osservatore Romano>> թերթի տեղեկացմամբ`Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի ավանդական ելույթի ժամանակ ներկա էր եղել համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն: Նա երգել էր և ողջունել Ֆրանցիսկ I-ին: <<Ես շատ եմ ցանկանում գեղեցիկ մի օր երգել Ֆրանցիսկ Պապի համար: Նրա մտքերը շատ հոգեհարազատ են ինձ: Ես երազում եմ ելույթ ունենալ նրա համար, ինչպես դա արել եմ Պողոս 6-րդ, Հովհաննես Պողոս 2-րդ և Բենեդիկտոս 16-րդ Պապերի համար>>-թերթին տված հարցազրույցում նշել էր հայտնի երգիչը: 75-ամյա Դոմինգոն հրապարակ էր եկել կնոջ, երեխաների և թոռների հետ միասին:<<Մենք վաղուց ցանկանում էինք ամբողջ ընտանիքով հավաքվել և ներկա գտնվել Պապի քարոզին, շփվել նրա հետ>>-ասել էր Պլասիդո Դոմինգոն: