ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդական ժողովի ժամանակ ավագ եպիսկոպոս Մայքլ Քերին հայտարարել էր, որ իրենք պետք է շարունակեն աջակցել միասեռ ամուսնություններին: <<Մեր եկեղեցին տուն է բոլոր մարդկանց համար և չենք պատրաստվում փոխել մեր վերաբերմունքը: Եպիսկոպոսական եկեղեցին պետք է շարունակի տարածել Հիսուսի սիրո վկայությունը բոլորին, առանց բացառության >>-հայտարարել էր եպիսկոպոսը: Նախորդ ամիս Մեծ Բրիտանիայում կայացել էր Անգլիկան եկեղեցու առաջնորդների ընդլայնված ժողովը, որի ժամանակ Անգլիկան եկեղեցուց հեռացրել էին Եպիսկոպոսական եկեղեցուն միասեռ կապերը ընդունելու և նման զույգերի ամուսնական արարողություններ կատարելու համար: Ընդունված որոշման համաձայն երեք տարիների ընթացքում Եպիսկոպոսական եկեղեցին իրավունք չունի Անգլիկան եկեղեցուն ներկայացնել էկումենիկ և միջհարանվանական հանդիպումների ժամանակ և չի մասնակցելու Անգլիկան եկեղեցու դավանաբանական և ներքին քաղաքականության հարցերի քննարկմանը: Նշենք, որ Անգլիկան եկեղեցու հոգևորականության և հավատացյալների գերակշռող մասը դեմ է միասեռ ամուսնություններին: