Բրիտանական լրատվամիջոցների համաձայն`Մեծ Բրիտանիայի նախկին Գլխավոր րաբբի Ջոնաթան Սաքսը արժանացել է Թեմպլթոնյան հեղինակավոր մրցանակի: Ջ. Սաքսը մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է: Մրցանակի է արժանացել միջկրոնական երկխոսության ամրապնդման, ծայրահեղականության և անհանդուրժողականության դեմ պայքարի համար: Նշենք, որ այդ մրցանակը կրում է անգլիացի հայտնի գործարար, բարեգործ, բողոքական քրիստոնյա Ջոն Թեմփլթոնի անունը: 1987թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ջոն Թեմփլթոնին ասպետի կոչում էր տվել բարեգործական լայն գործունեություն իրականացնելու համար: Մրցանակի դրամական պարգևը մեկ ու կես միլիոն դոլար է: Առաջին մրցանակակիրը դարձել էր մայր Թերեզան 1973 թվականին: