God Reports-ի տեղեկացմամբ Կոշ Դահալը խիստ բացասաբար էր վերաբերվում քրիստոնեությանը: Լինելով հինդուիզմի ակտիվ հետևորդ և Նեպալի հասարակության բարձր խավի ներկայացուցիչ`նա չէր մտածում, որ երբևիցե կարող է քրիստոնեություն ընդունել: Ամեն օր Դահալին պատկանող անասնաբուժական կլինիկա էր այցելում ավետարանական մի հովիվ, ով կոչ էր անում ընդունել Հիսուսին: Վերջապես Դահալը ցանկանալով ապացուցել քրիստոնեական ուսմունքի կեղծ լինելը հովվին առաջարկում է գրազ գալ. մեկ ամսվա ընթացքում Դահալը ամեն օր խնդրելու է, որ Հիսուսը դիպչի իր սրտին և եթե ոչինչ չպատահի , ապա հովվի դեմ բողոք կներկայացնի ոստիկանություն (Նեպալի օրենքները արգելում են այլ կրոններ քարոզելը ): Հովիվը համաձայնում է: Երեք շաբաթների ընթացքում ոչինչ չի պատահում: Բայց մի օր Դահալի հետ կատարվում է անբացատրելի երևույթ: Նրա խոսքով, ասես էլեկտական հոսանք էր մտել մեջը: Դահալը հասկանում է, որ գրազը տանուլ է տվել և ավետարանիչին խոստանում է քրիստոնեություն ընդունել: Դրանից հետո Կոշ Դահալի մեջ զգալի փոփոխություններ են կատարվում: Նկատելով այդ ամենը նրա կինը ևս քրիստոնեություն է ընդունում և Հիսուսը նրան բժշկում է կանացի ծանր հիվանդությունից: Դրանից հետո Դահալ ամուսինները և նրանց երեխաները սկսեցին քրիստոնեություն քարոզել և Կատմանդուում տաճար բացեցին: Մի քանի տարի անց Դահալների ընտանիքը տեղափոխվում է Ֆիլիպիններ, սովորում են քրիստոնեական սեմինարիայում: Ներկայումս նրանք ավետարանում և ծառայում են Մալազիայում բնակվող նեպալցիների շրջանում: