Yearly Archives: 2015

Պատրիարք Յունան. Արևմուտքը մոռացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին

Ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների Սինոդին մասնակցելու համար Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը  ժամանել է Վատիկան:  Իտալական  Il Giornale  թերթին տված հարցազրույցում նա  հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին  մոռացել են, Արևմուտքը դավաճանել է նրանց: Պատրիարք Յունանը   Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների հալածանքները անվանել էր <<աննկարագրելի>> և նշել, որ այդ թեման անպայման քննարկվելու է [...]

By |2015-10-12T15:20:01+04:00October 12th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը ցավակցել է Թուրքիայի ժողովրդին

Հռոմի Պապը խստորեն դատապարտել է Անկարայում իրականացված արյունալի ահաբեկչությունը, որին զոհ է գնացել  ավելի քան 100 մարդ: <<Մենք մեծ ցավով  լսեցինք Անկարայում տեղի ունեցած  սարսափելի արյունահեղության մասին: Ցավում ենք  բազմաթիվ  անմեղ զոհերի համար>>-ասել էր Պապը սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ: Պապը նշել էր, որ աղոթում է Թուրքիայի, ահաբեկչության բոլոր զոհերի, նրանց հարազատների  համար [...]

By |2015-10-12T15:18:08+04:00October 12th, 2015|Նորություններ|0 Comments

Հալեպի հույն կաթոլիկ արքեպիսկոպոսը ողջունել է ռուսական զինուժի միջամտությունը Սիրիայում

France-Presse գործակալության տեղեկացմամբ`Սիրիայի Հալեպ քաղաքի Մելկիթյան կաթոլիկ եկեղեցու  արքեպիսկոպոս Ժան Կլեման Ժանբարը ողջունել է Սիրիայում Ռուսատանի ռազմական գործողությունները իսլամիստ գրոհայինների դեմ: Նրա խոսքով, Ռուսաստանն էլ է   իր շահերը  հետապնդում   այդ տարածաշրջանում, սակայն  ռուսական զինուժի միջամտությունը  Սիրիայի քրիստոնյաների մոտ  հույս է արթնացրել: <<Պուտինը լուծում է այս խնդիրը, Պուտինը ծառայում է  քրիստոնյաների գործին>>-հայտարարել է Ժանբարը France-Presse-ին  տված [...]

By |2015-10-09T16:10:00+04:00October 9th, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանի եկեղեցու առաջնորդը  քննադատել է արևմտյան մշակույթը

Հունաստանի  լրատվամիջոցների համաձայն Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսը Սինոդում ունեցած ելույթում քննադատել է արևմտյան մշակույթը: <<Այսօր հույն հասարակությունը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: Աղքատությունը, գործազրկությունը, գալիք օրվա հանդեպ անվստահությունը և մարդու նկատմամբ  հարգանքի կորուստը կանոններ  են  դարձել մեր հասարակության համար: Եվ այդ ամենը  արևմտյան լուսավորության արձագանքներն են: Այսօր թիրախ են դարձել մեր լեզուն,  պատմությունը, [...]

By |2015-10-09T13:38:28+04:00October 9th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինները սկսել են  մահապատժի ենթարկել առևանգված ասորի քրիստոնյաներին

<<Իսլամական պետություն>>  խմբավորման գրոհայինները սկսել են մահապատժի ենթարկել  փետրվարին առևանգված 200 ասորի քրիստոնյաներին: Այս մասին տեղեկացրել է լիբանանյան OTB հեռուստաալիքը: Հեռուստաալիքը  հայտնել է իսլամիստների հրապարակած հայտարարության մասին  և ցուցադրել   մահապատժի տեսաերիզը: Սպանել են  երեք քրիստոնյաների, ովքեր մերժել էին իսլամ ընդունել: Հաղորդել են սպանվածների անունները:  Տեսաերիզում ցուցադրել են նաև հաջորդ երեք քրիստոնյաներին, որոնց կսպանեն, եթե  նրանց [...]

By |2015-10-09T13:36:59+04:00October 9th, 2015|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում իսլամիստները փորձել են  սպանել բապտիստ հովվի

 Բանգլադեշի հյուսիս արևմտյան Պաբնա նահանգի << Faith Bible Church >> բապտիստական եկեղեցու հովիվ , 52-ամյա  Լյուկ Սարկերի վրա հարձակվել  են դանակներով զինված երեք տղամարդ և փորձել են կտրել նրա կոկորդը: Հարձակումը կատարվել էր հովվի տանը: Նրա կինը և աղջիկը սկսել էին բղավել, օգնություն կանչել: Հարևանները հասցրել  էին օգնության գալ: Հարձակվողները  փախել էին: Բարեբախտաբար  հովիվը ողջ է մնացել: [...]

By |2015-10-09T13:35:21+04:00October 9th, 2015|Նորություններ|0 Comments

Հյու Ջեքման. Ես քրիստոնյա եմ

Հոլիվուդի հայտնի դերասան Հյու Ջեքմանը հայտարարել է, որ քրիստոնյա է և իր բոլոր ելույթները նվիրում է Աստծուն: <<Ես քրիստոնյա եմ: Ես բազմիցս մասնակցել եմ  արթնության  ավետարանական  ծառայություններին>>-ասել էր դերասանը Parade ամսագրին տված հարցազրույցում:    Նրա խոսքով` ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ իր ելույթը նվիրում է Աստծուն: Ջեքմանը պատրաստվում է Պողոս առաքյալի կյանքի մասին պատմող [...]

By |2015-10-09T13:30:05+04:00October 9th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top