Yearly Archives: 2015

Արկանզաս և Օկլահոմա նահանգներում պաշտպանում են աշակերտների աղոթելու իրավունքը

Ամերիկյան  Արկանզաս և Օկլահոմա  նահանգների պետական պաշտոնյաները  վճռականորեն պաշտպանում են  երկրի պետական դպրոցների աշակերտների կրոնական հավատքի արտահայտման իրավունքը, որը  վերջերս  հարձակումների է ենթարկվում   աթեիստական կազմակերպությունների  կողմից: Օկլահոմայի գլխավոր դատախազ Սքոթ Փրուիտին հայտարարել էր, որ այն անձինք, ովքեր  ուսումնական հաստատություններում  մարզական մրցումների  ժամանակ փորձում են արգելել մասնակիցներին աղոթել, անօրինական պահանջներ են ներկայացնում, քանի որ   մարդիկ իրավունք [...]

By |2015-10-13T12:28:04+04:00October 13th, 2015|Նորություններ|0 Comments

Հորդանանի թագուհին այցելել է քրիստոնեական հիվանդանոց

Ռուսական քրիստոնեական կայքերը հղում անելով Calam 1 կայքին տեղեկացնում են, որ  Հորդանանի թագուհի Ռանիան այցելել է 1999 թվականին  իր կողմից հիմնադրված քրիստոնեական հիվանդանոցը, որտեղ ծառայում են   Մելքիթյան  կաթոլիկ եկեղեցուն պատկանող գթասրտության միանձնուհի քույրերը:  Այցի ընթացքում թագուհին  հանդիպել էր հիվանդանոցի աշխատակազմի և հիվանդների հետ: Նա գթասրտության  քույրերին շնորհակալություն էր հայտնել անձնվեր աշխատանքի և հոգատարության համար, զրուցել [...]

By |2015-10-13T12:25:30+04:00October 13th, 2015|Նորություններ|0 Comments

Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել

  Շվեյցարիայի  բողոքական եկեղեցիների դաշնության նախագահ Գոտֆրիդ Լոհերը ընտրվել է Եվրոպայի  բողոքական եկեղեցիների միության գործադիր նախագահ:Այդ պաշտոնում նա փոխարինել է գերմանացի եպիսկոպոս Ֆրիդրիխ Վեբերին, ով մահացել է այս տարվա հունվարին:   Նորընտիր նախագահ Լոհանը անդրադարձել էր  աննախադեպ մեծ չափերի հասնող գաղթականության հետևանքով Եվրոպայում տիրող իրավիճակին.<<Եվրոպային  դարձյալ մարտահրավեր է նետված: Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բողոքականները  միաբան [...]

By |2015-10-13T12:23:52+04:00October 13th, 2015|Նորություններ|0 Comments

Ապաստան անօթևանների համար

Անօթևանների համար ապաստան է բացվել Վատիկանում: Այն  գտնվում է սուրբ Պետրոսի հրապարակի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնել է  Սուրբ Գահի գթասրտության ծառայությունը: Ապաստանը բացել են Ճիզվիտները: Անօթևան մարդկանց  կարիքները հոգալու են  մայր Թերեզայի հիմնադրած <<Գթասրտության միսիոներներ>> միաբանության քույրերը: Ապաստանը  նախատեսված է 34 մարդու համար, ընդունելու են անօթևան տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը օթևանում  կարող է գտնվել 30 [...]

By |2015-10-13T12:21:58+04:00October 13th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է իսլամիստների վայրագությունների հետ

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Օկլահոմա Սիթիի կառավարության շենքի առջև տեղադրված  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը  համեմատել է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների կողմից  քրիստոնեական տաճարների ոչնչացման հետ: <<Մենք ցնցված էինք այն լուրերից,  որ Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ոչնչացնում են  քրիստոնեական բոլոր խորհրդանիշները: Սակայն նույնն է  կատարվում մեզ մոտ` Ամերիկայում: Աթեիստները,  հակակրոնական այնպիսի խմբերը,   ինչպիսիք են  <<Քաղաքացիական [...]

By |2015-10-13T12:20:38+04:00October 13th, 2015|Նորություններ|0 Comments

Իրաքի իշխանությունները պաշտպանում են քրիստոնյաների ունեցվածքը

Իրաքի Արդարադատության նախարարությունը արտակարգ միջոցներ է ձեռք առնում` պաշտպանելու երկրից հեռացած քրիստոնյաների  անշարժ գույքը  անօրինական ճանապարհներով այլ անձանց սեփականությունը դառնալուց:  Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար  Հայդար Ազ Զամիլին: Մասնավորապես ավելի խիստ հսկողություն է սահմանվելու  քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքի  գործարքների նկատմամբ, որպեսզի բացառվի  կտակների հետ կապված  խարդախությունները և դրանց  անօրինական օգտագործումը: Այսուհետ անշարժ գույքը կարող [...]

By |2015-10-12T15:25:55+04:00October 12th, 2015|Նորություններ|0 Comments

Կնոջ աղոթքների շնորհիվ ապաշխարել է 101 տարեկան տղամարդը

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից 101-ամյա Ջորջ Վորսոուն   ապաշխարել է և ջրով մկրտվել: Նրա կինը` Լու Վորսոուն 24 տարի աղոթել էր, որպեսզի ամուսինը  Քրիստոսին ընդունի Տեր և Փրկիչ: Ջորջը միշտ մերժում էր և կինը արդեն հույսը կտրել էր, որ երբևիցե ամուսինը կապաշխարի: Լու Վորսոուն բապտիստ է, << Գողգոթա>> եկեղեցու անդամ, իսկ  ամուսինը անհավատ հրեա:Նրանք ամուսնացել էին արդեն [...]

By |2015-10-12T15:24:12+04:00October 12th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում ազատ է արձակվել առևանգված քահանան

Սիրիայում ընթացիկ տարվա մայիսին իսլամիստ գրոհայինների  կողմից առևանգված կաթոլիկ քահանա  Ժակ Մուրադին ազատ են արձակել: Այս մասին հայտնել էր << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտո Սիմոնը: Լուրը հաստատել են  Սիրիայի Հոմս քաղաքի պատրիարքությունում: Տեղեկացնենք, որ ժակ Մուրադին  և սարկավագ Բուտրոս Հաննային առևանգել էին դիմակավոր երեք զինված անձինք  Մար Էլիան մենաստանում, որի վանահայրն էր   Ժակ [...]

By |2015-10-12T15:22:02+04:00October 12th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top