France–Presse գործակալության տեղեկացմամբ`Սիրիայի Հալեպ քաղաքի Մելկիթյան կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ժան Կլեման Ժանբարը ողջունել է Սիրիայում Ռուսատանի ռազմական գործողությունները իսլամիստ գրոհայինների դեմ: Նրա խոսքով, Ռուսաստանն էլ է իր շահերը հետապնդում այդ տարածաշրջանում, սակայն ռուսական զինուժի միջամտությունը Սիրիայի քրիստոնյաների մոտ հույս է արթնացրել: <<Պուտինը լուծում է այս խնդիրը, Պուտինը ծառայում է քրիստոնյաների գործին>>-հայտարարել է Ժանբարը France–Presse-ին տված հարցազրույցի ժամանակ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դաժանությունների վերաբերյալ հարցին արքեպիսկոպոսը պատասխանել էր, որ դա համապատասխանում է իրականությանը: Միաժամանակ Ժան Կլեման Ժանբարը Ասադի հետ բանակցություններից հրաժարվելու Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ծայրահեղական էր անվանել: