Yearly Archives: 2015

Թուրքիայում նվազում է քրիստոնեական դպրոցների թիվը

  Ընթացիկ ուսումնական  տարում  Թուրքիայում ավելի քան 24 քրիստոնեական դպրոցներ հայտնվել են փակվելու վտանգի առջև: Պատճառն այն է, որ երկրի գործող օրենքները սահմանափակում են այդ դպրոցներում  աշակերտների ընդունելությունը:Եթե սահմանված թվից ավելի շատ աշակերտներ են ընդունում, ապա կրճատվում է  դպրոցին տրվող պետական ֆինանսավորումը: Այս կապակցությամբ առաջինը իր ձայնը  բարձրացրել է  փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող խմբի համակարգող, փաստաբան [...]

By |2015-10-08T13:50:06+04:00October 8th, 2015|Նորություններ|0 Comments

Ազատության քայլերթ տարբեր երկրներում

Հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներում կկայանա << Ազատության քայլերթ>> ակցիան, որը նվիրված է ժամանակակից  ստրկության դեմ  պայքարին: Ակցիան կազմակերպել է  միջազգային քրիստոնեական A21 կազմակերպությունը: Այդ օրը հազարավոր կամավորներ  քայլելու են քաղաքների փողոցներով`տանելով  <<Չի վաճառվում>> կարգախոսները:  Ակցիան նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը  հրավիրել ժամանակակից ստրկությանը: Քայլերթը կազմակերպվում է երկրորդ անգամ: Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել էր մոտ մեկ [...]

By |2015-10-08T13:48:48+04:00October 8th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆիլիպիններում ահաբեկիչները շարունակում են օտարերկրացիների առևանգել

Իտալական Corriere della Sera թերթի համաձայն Ֆիլիպիններում առևանգել են Իտալիայի քաղաքացի,  նախկին միսիոներ քահանա Ռոլանդո Դել Տորկիոյին: Թերթի համաձայն 56-ամյա իտալացին ներկայումս բնակվում է Դիպոլոգ քաղաքում, որտեղ  գործում են մուսուլման անջատողական տարբեր խմբավորումներ: Ականատեսների վկայությամբ  Ռոլանդո Դել Տորկիոյին առևանգել են յոթ զինված մարդիկ: Նրան նստեցրել են  արագընթաց մոտորանավակը և տարել անհայտ ուղղությամբ: Սա առաջին դեպքը [...]

By |2015-10-12T17:29:39+04:00October 8th, 2015|Նորություններ|0 Comments

Դ. Քեմերոն. Բրիտանիայում այլևս չի լինելու պասիվ հանդուրժողականություն

Պահպանողականների կոնֆերանսում ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը  խոստացել է փակել այն   կրոնական դպրոցները, որոնցում  անհանդուրժողականություն են սովորեցնում այլ կրոնների հետևորդների նկատմամբ: Վարչապետի խոսքով մուսուլմանական մի քանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են,  որ չպետք է  շփվել, պետք է  խուսափել այլ կրոնի հետևորդներից,  ներշնչում են հակահրեական տրամադրություններ: << Եթե դուք անհանդուրժողականություն եք սովորեցնում, մենք կփակենք [...]

By |2015-10-08T13:44:54+04:00October 8th, 2015|Նորություններ|0 Comments

Պատրիարք Յունան.Մերձավոր Արևելքին պետք չի արևմտյան դեմոկրատիան

CWN գործակալության տեղեկացմամբ` Սիրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Իգնատիոս  Յուսուֆ III  Յունանը  բացասական է գնահատել  ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: <<Հենց սկզբից սխալ մոտեցում էր Սիրիայի իրավիճակին: Սկզբում Արևմուտքը  ցանկանում էր փոխել կառավարությունը: ԶԼՄ-ների միջոցով քարոզում էին, իբրև թե Բաշար Ասադը  բռնակալ է և պետք է հեռանա իշխանությունից, որպեսզի  երկրում դեմոկրատիա հաստատվի: Նրանք իրենց  հաշվարկներում սխալվել [...]

By |2015-10-08T13:46:05+04:00October 8th, 2015|Նորություններ|0 Comments

Կալիֆորնիան օրինականացրել է էվթանազիան

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է նոր օրենքը, համաձայն որի անբուժելի հիվանդները էվթանազիայի իրավունք են ստանում: Օրենքի համաձայն էվթանազիա կթույլատրվի այն դեպքում, երբ երկու բժիշկներ կհաստատեն, որ հիվանդին մնացել է ապրելու 6 ամսից ոչ շատ և որ հիվանդի գիտակցությունն ու հիշողությունը նորմալ են: Այսպիսով Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որում թույլատրվում է էվթանազիան: Էվթանազիան թույլատրվում [...]

By |2015-10-07T13:34:58+04:00October 7th, 2015|Նորություններ|0 Comments

Հակամուսուլմանական ցույց Գերմանիայում

Դրեզդենում կայացել է հերթական ցույցը, որի մասնակիցները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանության օգտին: Ցույցը կազմակերպել էր <<PEGIDA>>քաղաքական շարժումը, որը պայքարում է Գերմանիայի իսլամացման դեմ:   Ցուցարարների կարծիքով Գերմանիայի կառավարությունը իրեն հաշիվ չի տալիս մուսուլման փախստականների զանգվածային ներգաղթի հետևանքների մասին: Ցուցարարները քայլերթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով: Նրանք տանում էին Գերմանիայի դրոշը և հակամուսուլմանական կարգախոսներ: Նշենք, որ [...]

By |2015-10-07T13:33:09+04:00October 7th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top