Հոլիվուդի հայտնի դերասան Հյու Ջեքմանը հայտարարել է, որ քրիստոնյա է և իր բոլոր ելույթները նվիրում է Աստծուն: <<Ես քրիստոնյա եմ: Ես բազմիցս մասնակցել եմ  արթնության  ավետարանական  ծառայություններին>>-ասել էր դերասանը Parade ամսագրին տված հարցազրույցում:  

 Նրա խոսքով` ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ իր ելույթը նվիրում է Աստծուն: Ջեքմանը պատրաստվում է Պողոս առաքյալի կյանքի մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքներին: Նա կատարելու է Պողոս առաքյալի դերը: Հյու Ջեքմանը Բեն Աֆլեկի և Մեթ Դեյմոնի հետ միասին հանդիսանում է  ֆիլմի պրոդյուսերը: Ներկայումս աշխատում են  սցենարի վրա: Նշենք, որ Հյու Ջեքմանը կնոջ հետ միասին զբաղվում է բարեգործությամբ: << Ես դաստիարակվել եմ  այդ գործունեության կարևորության  կրոնական հասկացողությամբ: Ես հնարավորություններ ունեմ,  մեծ գումարներ ունեմ: Եթե դուք  դրամը կամ փառքը ուժ եք  համարում, ապա  օգտագործեք դա մյուսներին օգնելու համար: Եթե մարդը հիվանդ է, քաղցած է կամ օգնության կարիք ունի, դե ուրեմն օգնիր նրան>>-հայտարարել էր դերասանը:  Նշենք, որ Հյու Ջեքմանը հայտնի է  <<Իքս մարդիկ>>, <<Վան Հելսինգ>>, << Կենդանի պողպատ>> և այլ ֆիլմերում կատարած դերերով: