Ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների Սինոդին մասնակցելու համար Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը ժամանել է Վատիկան: Իտալական Il Giornale թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին մոռացել են, Արևմուտքը դավաճանել է նրանց: Պատրիարք Յունանը Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների հալածանքները անվանել էր <<աննկարագրելի>> և նշել, որ այդ թեման անպայման քննարկվելու է Սինոդում: Սիրիացի Պատրիարքի խոսքով Մերձավոր Արևելքի կրոնական առաջնորդները բոլոր միջոցները օգտագործում են աշխարհի ուշադրությունը քրիստոնյաների աղետալի վիճակի վրա դարձնելու համար: << Եկեղեցին բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի պաշտպանի քրիստոնյա ընտանիքներին աղետալի իրավիճակում, որի հանդեպ Արևմուտքը շարունակում է անտարբեր մնալ>>-եզրափակել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: